Լրահոս
Օրվա լրահոսը

EXPO-2003-ԻՆ ՏԱՐԱԾՔ Է ՊԱԿԱՍՈՒՄ

Հոկտեմբեր 02,2003 00:00

EXPO-2003-ԻՆ ՏԱՐԱԾՔ Է ՊԱԿԱՍՈՒՄ Երեկ դա հայտնի դարձավ ՀՀ առեւտրական պալատում կազմակերպված ասուլիսում: Ըստ պալատի ցուցահանդեսային բաժնի պետ Աննա Հակոբյանի, սեպտեմբերի 22-ից 24-ը Երեւանում կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում իրենց կողմից կազմակերպած «PANARMENIAN EXPO-2003» ցուցահանդեսին մասնակցել ցանկացող կազմակերպություններից շատերին մերժել են, քանի որ նույնիսկ մարզահամերգային համալիրի 2000 քմ տարածքից հատկացված 1200-ը քիչ էր։ Իսկ թե ի՞նչ չափանիշներով են ընտրել մասնակից կազմակերպություններին, պալատի նախագահ Մարտին Սարգսյանը բացատրեց, որ «ով շուտ է դիմել, նրան էլ հատկացրել են տարածք»։ Իսկ, ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին մասնակցել են 160 հայրենական կազմակերպություններ, որոնք էլ հնարավորություն են ունեցել ներկայանալու ինչպես տեղական, այնպես էլ դրսի շուկային իրենց արտադրությամբ ու ծառայություններով։ «PANARMENIAN EXPO-2003» ցուցահանդեսն առաջինն է Հայաստանում, որի աշխատանքները ցուցադրվում էին ինտերնետի ուղիղ եթերում։ Ցուցահանդեսի ինտերնետային էջը ունեցել է ավելի քան 36 հազար այցելու։ Այս այցելությունների վերլուծությունը ցույց է տվել, որ առավել հետաքրքրություն են ցուցաբերել եվրոպացիները՝ մոտ 8 հազար 200 այցելու, այնուհետեւ ամերիկացիները՝ 7 հազար 600 եւ մոտ 6 հազար 500 այցելու՝ Ռուսաստանից։ Հայաստանից եղել է շուրջ 14 հազար այցելու։ Ինչպես հավաստիացնում են ցուցահանդեսի կազմակերպիչները, այն ունեցել է «աննախադեպ դրական արդյունքներ», որի մասնակիցների մոտ 90%-ը ունի արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ եւ անգամ կնքված պայմանագրեր։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել