Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ

Հոկտեմբեր 02,2003 00:00

«Ա1+»-Ը ՀԱՂԹԵՑ Երեկ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված մրցույթում հատուկ եւ գլխավոր մրցանակների են արժանացել «Ա1+» հեռուստաընկերության միանգամից երկու լրագրողներ՝ Դիանա Մարկոսյանն ու Վիկտորյա Աբրահամյանը: Դիանա Մարկոսյանը մրցանակ է ստացել նյութի հրատապության եւ մասնագիտական խիզախության համար: Մրցույթին ներկայացրած նրա տեսանյութը ապրիլի 19-ին՝ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողության ժամանակ Երեւանի կենտրոնում ոստիկանների ու ժողովրդի միջեւ տեղի ունեցած բախման մասին էր: Ի դեպ, այս մրցանակը երեկ լրագրողին հանձնեց «Ա1+» հեռուստաընկերությանը եթերազրկած Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կարինե Խոդիկյանը: Հատուկ եւ գլխավոր մրցանակի արժանացած Վիկտորյա Աբրահամյանի տեսանյութը ՀՀ նախագահի ընտրությունների մասին էր, որտեղ ներկայացված էին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումներն ու ընտրակաշառքների փաստերը: «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության կազմակերպած Հեռուստատեսային լրատվական ծրագրերի մրցույթի հաղթող ճանաչվեցին նաեւ «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Հակոբ Բաղադլյանը, «Ալտ», «Զանգակ», «Անկյուն+3», «Շողակաթ» հեռուստաընկերությունների լրագրողները: Հանրային հեռուստատեսության ներկայացրած 10 աշխատանքներից որեւէ մեկն այդպես էլ մրցանակի չարժանացավ: Ավելին, Հանրայինի լրատվական ծրագիրը պարտվեց «Ցայգի» «Ազդարար» լրատվական ծրագրին: Վերջինս ճանաչվեց «Լավագույն լրատվական ծրագիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել