Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-Ի «ԱՐԴԱՐ ԽԱՂԻ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 27,2003 00:00

ՖԻՖԱ-Ի «ԱՐԴԱՐ ԽԱՂԻ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Սեպտեմբերի 27-ին եւ 28-ին ՖԻՖԱ-ի որոշմամբ անցկացվում է «Արդար խաղի» 7-րդ համաշխարհային օրը։ Դա համընկնում է կանանց աշխարհի առաջնության եզրափակիչի անցկացման հետ։ Այս գործընթացը հենց այնպես ասված խոսքեր չէ։ Այն ներկայացնում է ՖԻՖԱ-ի նորացված հայացքները։ Դա արդար խաղի խթանմանն ուղղված միջոցառում է, ոչ միայն ֆուտբոլային խաղադաշտերում, այլեւ նպատակաուղղված է՝ խրախուսելու արդարության, անաչառության ու համերաշխության գաղափարների տարածմանն ու ամրապնդմանը ամբողջ աշխարհում։ Բնական է, որ այս ծրագիրն առանձնապես ընդունելի ու անհրաժեշտ է Հայաստանին։ Եվ պատահական չէ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ. Աշխարհը միավորվում է «Արդար խաղի» շուրջ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմում է ֆուտբոլիստներին, մրցավարներին, ֆուտբոլասերներին եւ պաշտոնատար անձանց օգնել՝ ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» համաշխարհային այս օրը ողջ երկրում բարձրացնել«Արդար խաղի» ոգին։ ՖԻՖԱ-ն սեպտեմբերի 27-ին եւ 28-ին 7-րդ անգամ է նշելու «Արդար խաղի» համաշխարհային օրը, որը համընկնում է ԱՄՆ-ում կայանալիք ՖԻՖԱ-ի 2003թ. կանանց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման հետ։ Նախորդ տարիներին աշխարհի տասնյակ երկրներում, սկսած մանկապատանեկանից մինչեւ բարձրակարգ ֆուտբոլը, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել «Արդար խաղի» համաշխարհային օրը մեծ շուքով նշելու համար։ Այս նախաձեռնությունը վայելում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջեպ Բլատերի անձնական աջակցությունը։ «Արդար խաղը» կարեւոր Է մեր մարզաձեւի եւ նրանում ընդգրկված յուրաքանչյուր անդամի համար: Մենք պետք է պահպանենք մարզական ոգու արժեքները եւ աշխատենք միշտ նեցուկ լինել այդ մղումներին։ Մենք դիմում ենք Հայաստանի ողջ ֆուտբոլային հասարակությանը՝ օգնել հաջողությամբ տոնելու ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» համաշխարհային օրը: ՖԻՖԱ-ի նախագահ Ջեպ Բլատերը կարեւորում Է սպորտում «Արդար խաղի» հիմնարար դերը եւ երեխաների մարզական գործունեությունում այն կիրառելու անհրաժեշտությունը։ Նա ասում է «Երբ դիտում ես ֆուտբոլ խաղացող երեխաներին, զգում ես, թե նրանց մոտ որքան բնական Է ստացվում արդար խաղը եւ հասկանամ ես, որ լավ վարվելակերպն անչափ կարեւոր Է մարդկանց համար: ՖԻՖԱ֊ի «Արդար խաղի» արշավն ավելին է, քան մրցաշարերի ընթացքում խաղադաշտերում «Արդար խաղի» խթանումը։ Ի լրումն իր բազմաթիվ միջոցառումների, որոնք նպատակ ունեն համակարգում ներգրավված յուրաքանչյուրի համար բարելավել մարզական միջավայրը, ՖԻՖԱ-ն վճռական Է «Արդար խաղի» կանոնները նաեւ հասարակության մեջ խրախուսելու համար, առաջնորդվելով իր օրինակով եւ ցուցաբերելով արդարություն, անաչառություն ու համերաշխություն իր բոլոր ենթակա անդամների միջեւ»: ՀՖՖ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել