Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՄԵՐԳ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ «ՊԱԿՌԻՇԿԱ» ԾԱԽԵԼ ՉԷ»

Սեպտեմբեր 19,2003 00:00

«ՀԱՄԵՐԳ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ «ՊԱԿՌԻՇԿԱ» ԾԱԽԵԼ ՉԷ» Համոզված է հաջողակ շոու-բիզնեսմեն Լեւոն Աբրահամյանը – Վերջին շրջանում շատացել են տարբեր շոու-կենտրոնների «կազմակերպած», եւ չստացված համերգները: Որքան տեղյակ եմ, Ձեր ղեկավարած «Ալֆայել» պրոդյուսորական կենտրոնը երբեք նման փաստի առաջ չի կանգնել: – Մեր գործունեության 5 տարիների ընթացքում երբեք չի եղել, որ որեւէ համերգ գովազդենք, տոմսեր վաճառենք, եւ այդ համերգը չկայանա: – Իսկ ինչպե՞ս կարելի է խուսափել նման դեպքերից: – Կարծում եմ կա 2 տարբերակ.ա) կառավարության կողմից տրվի լիցենզիա մի քանի հիմնարկության, որոնց վրա վստահ են, որ մարդկանց չեն «քցի», նորմալ կաշխատեն եւ բ) տոմս գնողը պիտի իմանա, որ եթե ինչ-որ անկապ «Պռտիկ-Ինտեռնեյշնլ» ուզում է համերգ կազմակերպի, նախ մտածի՝ ո՞վ է այդ «Պռտիկ Ինտեռնեյշնլը», ի՞նչ է արել ընդհանրապես, ինչո՞վ է զբաղվում, նոր մտածի՝ տա փող դրան, թե՝ չէ: Իսկ համերգի կազմակերպիչները պիտի իմանան, թե ի՞նչ են ձեռնարկում: Ես, օրինակ, իմ կազմակերպությունը հզոր եմ համարում, բայց եթե ես եմ զգուշանում որոշ դեպքերում, որովհետեւ դա, այնուամենայնիվ, ռիսկային բիզնես է, ապա մյուսները առավել եւս պիտի ճիշտ հաշվարկեն ամեն ինչ: – Համերգային գործունեության մեջ առաջ եկող դժվարությունները ինչի՞ հետ եք կապում: – Կա լավ ժուռնալիստ, կա վատ ժուռնալիստ: Ես օրինակ իմ ոլորտում լավ մասնագետ եմ, մի ուրիշը՝ վատ: Ես այս բնագավառում տաս տարի աշխատում եմ, ավարտել եմ ԳԻՏԻՍ-ը, որակավորում ունեմ: ՌԴ-ում ինձ բոլորը գիտեն՝ իմ ոլորտի մարդիկ, ես՝ բոլորին գիտեմ: Բնականաբար, այնտեղ չի կարող գործունեություն ծավալել մարդ, որին չեն ճանաչում, կասկածում են՝ կտա՞ գումարները, թե չի տա: Ինչ մնում է մեր վատ շոու-բիզնեսմեններին, ապա չստացված գործունեությամբ, տապալված համերգներով, հանդիսատեսներին եւ երգիչներին «քցելով», նրանք ընդհանրապես երկրի վարկն են գցում: – Ի՞նչ է պետք շոու բիզնեսը մեզ մոտ ի վերջո զարգացնելու համար: – Չգիտեմ, իսկապես չգիտեմ: Եթե վերցնենք մի մեծ կուժ, բայց շատ փոքր բերանով եւ փորձենք միանգամից ամբողջ դույլը լցնել մեջը, չի ստացվի, կթափվի: Պիտի դանդաղ, կամաց-կամաց լցնել: Եթե փորձենք, ինչպես հիմա, շըփ-թըփ սարքենք շոու-բիզնես, ոչ մի բանի չենք հասնի: Պետք է ունենանք դպրոց, որում կսովորեցնենք: Եթե ես պրոդյուսեր եմ, ես դա սովորել եմ, հինգ տարի դասի եմ գնացել, դասախոսություններ եմ լսել, գրել եմ, քննություն եմ հանձնել, եւ դարձել եմ մասնագետ: Բայց մեր ոլորտում ուզում են ամեն ինչ ձեռի հետ լինի, «պակռիշկա» ծախեն, ձեռի հետ էլ մի հատ համերգ անեն. կլինի՝ կլինի, չէ՝ չէ: – Հայ էստրադայի երկնակամարում աստղիկները շատ են: Ի՞նչ է պետք անել, որ նրանցից աստղեր աճեն: Կա՞ն այնպիսիք, որ դրսի բեմերում կարող են փայլել: – Հայերը ունեն շատ հզոր ձայն: Բայց միայն ձայնը շատ քիչ է շոու-արտադրանքի համար: Պետք են լավ ձայն, լավ արտաքին տվյալներ, լավ շարժուձեւ եւ ամենակարեւորը՝ փող: Հսկայական փողեր: Ցանկացած աստղի կայացման համար, որ ամեն օր հայտնվում է ռուսական էկրանին, ամենաքիչը 300-400 հազար դոլար փող է դրվել: Բիզնեսմեն չկա մեզ մոտ, որը պատրաստ է որեւէ աստղի ստեղծման համար այդքան փող դնել: Իսկ մեր հայկական աստղիկների շատությունը ողջունում եմ: Նրանք իրոք մեծ շանսեր ունեն լավ տեղերում լինելու, եթե լավ փողեր լինեն, լավ հոլովակներ նկարվեն: Ոչ թե բանակից եկած, կամերան ուսին գցած ու իրենից հորինած կլիպ նկարող մի ջահել, այլ նորմալ կլիպմեյքեր, որը տարբեր տեղերում սովորել է, տարբեր գործեր է արել: Եթե նման մարդ կլիպ նկարի, բիզնեսմենը պատրաստ լինի ամեն կլիպի ցուցադրման համար փող մուծել, կարողանա լավ շորեր գնել այդ աստղի համար, տանել պահել, զարգացնել, արտաքին փաթեթավորումը տեղը-տեղին անել, վստահ եմ, որ մեծ բաների կհասնենք: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել