Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչը՝ «նոտարական գրասենյակ»

Սեպտեմբեր 18,2003 00:00

ՀՀ վերաքննիչը՝ «նոտարական գրասենյակ» ՀՀ վերաքննիչ դատարանն ավելի ու ավելի հաճախ է սկսում վերածվել 1-ին ատյանի դատարանի վճիռներն ու որոշումները վավերացնող նոտարական գրասենյակի։ Ամենաթարմ «վավերացումը» վերաբերում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր Գարեգին Ղույումչյանի աշխատանքի վերականգնման հայցը մերժելուն։ Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը մերժել էր ՎՊՄԻ մանկավարժության եւ տարրական կրթության մեթոդիկայի ամբիոնի լուծարման եւ Ղույումչյանին բաժնի վարիչի պաշտոնից ազատելու վերաբերյալ ռեկտորի հրամանը չեղյալ համարելու հայցը։ ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածու, ՀԿԿ անդամ Անդրանիկ Ղուկասյանին ԿԸՀ-ի պահանջով 100 հազար դրամ տուգանքի որոշումը՝ նախընտրական… չեղած հիմնադրամի միջոցները «թաքցնելու» համար։ Այն դեպքում, երբ թիվ 36 ԸԸՀ-ից տեղեկանք էր ներկայացվել դատարանին, որ թեկնածուն նախընտրական հիմնադրամ չի ունեցել։ ՀՀ վերաքննիչը հաշվի չառավ Հասմիկ Գրիգորյանի բողոքը, որին թալանել էր նախկին փեսան, իսկ առաջին ատյանի դատարանը ոչ թե վնասը վերականգնելու դատավճիռ կայացրեց, այլ՝ փեսայի գույքը որոշեց բռնագանձել՝ հօգուտ պետբյուջեի։ ՀՀ վերաքննիչը մերժել է 2001թ. Լոռու մարզի «Պատվավոր ուսուցիչ» կոչումն ստացած Վալյա Լոռյանի հայցը՝ աշխատանքում վերականգնվելու վերաբերյալ։ Եվ քանի որ ՀՀ վճռաբեկն էլ վերաքննիչին «դուխ է տվել», ուստի Լոռյանը ստիպված է դիմել Սահմանադրական դատարան։ Իսկ ընդամենը վերջերս վերաքննիչի մի դատավոր հեռուստատեսությամբ հպարտությամբ նշեց, թե վերաքննիչի նկատմամբ քաղաքացիների վստահության մի ապացույց է այն, որ 1-ին ատյանի վճիռներից բողոք են ներկայացնում «վերեւ»։ Ստացվում է, որ կարեւորը դիմումների առատությունն է եւ ոչ թե դրանց ընթացք տալը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել