Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՆ ՈՒ ԻՐԱՔԸ՝ ՀԱՅ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ

Սեպտեմբեր 13,2003 00:00

ԻՐԱՆՆ ՈՒ ԻՐԱՔԸ՝ ՀԱՅ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ 2003թ.-ին ամենամյա World Press Photo մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստացավ հայազգի Էրիկ Գրիգորյանը: Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը կազմակերպել էր հանդիպում երիտասարդ ֆոտոլրագրողի հետ: 34-ամյա Էրիկը ծնունդով Իրանից է, 1979 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Համագործակցել է Los News թերթի, այլ հայտնի թերթերի եւ ամսագրերի հետ: Այժմ աշխատում է Polaris Imagis գործակալությունում: World Press Photo հեղինակավոր մրցանակը Էրիկը ստացել է 2002թ.-ին Իրանի ավերիչ երկրաշարժը պատկերող լուսանկարի համար: Երեկ Էրիկը հայաստանցի լրագրողներին եւ ֆոտոլրագրողներին ներկայացրեց իրանյան եւ իրաքյան լուսանկարների շարքերը: Իրանը պատկերող լուսանկարները երկու մասի էին բաժանված՝ գունավոր եւ սեւ ու սպիտակ: Եթե սեւ ու սպիտակ գործերը պատկերում էին ավանդապաշտ Իրանը՝ չադրաներով նամազ անող կանայք, խստադեմ տղամարդիկ, ֆանատիկ կրոնավորներ, ապա գունավոր լուսանկարներում այսօրվա Իրանն էր՝ առաջընթացի ձգտող երիտասարդությունը: Կարճ կտրած, ներկած մազերով կինը, որը բաց ժպտում է՝ սիգարետը ձեռքին /ճիշտ է՝ չադրայով/, ամենեւին չի համապատասխանում իրանցի կնոջ մասին մեր պատկերացումներին: Իրաքյան շարքում Էրիկը պատկերել է պատերազմից հյուծված իրաքցիներին՝ հիվանդանոցներ, ավերակներ, խեղված ճակատագրով մարդիկ: 8230Հետաքրքիրն այն է, սակայն, որ իրաքյան շարքի լուսանկարները մինչեւ տպագրվելը, անցել են ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչների խիստ քննությունը: Արդյունքում ընտրվել են հիմնականում այն ֆոտոները, որոնցում ավելի շատ պատկերված են ոչ թե իրաքցիների, այլ ամերիկյան զինվորների տառապանքները: Էրիկը ծրագիր ունի ներկայացնել Հայաստանը՝ ֆոտոլրագրության լեզվով: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել