Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պալատական պաշտոն՝ հանուն միջին խավի

Սեպտեմբեր 10,2003 00:00

Պալատական պաշտոն՝ հանուն միջին խավի Դա է, հավանաբար, սպասում ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանին – Պարոն Ավագյան, մամուլում հրապարակումներ եղան, որ դուք շուտով զբաղեցնելու եք ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնը։ Դուք դրանք չհերքեցիք։ Այսինքն, նման առաջարկ եղել է, եւ դուք համաձայնել եք։ – Այդ խնդիրը մամուլում մի կոնտեքստում քննարկվեց, իսկ կուսակցությունում՝ մեկ ուրիշ կոնտեքստում։ Մենք դեռ այդ խնդիրը չենք անձնավորում, եւ կուսակցությունը ունի կուսակցական դիրքորոշում։ Այն է՝ մենք հռչակել ենք մեր էլեկտորատը, մեր սոցիալական բազան (նկատի ուներ ձեւավորվելիք միջին խավը- Ն. Գ.) եւ որոշումներ ընդունելիս ղեկավարվում ենք այդ բազայի շահերով։ Մենք գտնում ենք շահեկան այդ սոցիալական բազային, որ խավը ներկայացնող քաղաքական կառույցը մասնակից դառնա պետական կառավարման համակարգին։ – Իսկ ՀԺԱՄ-ին ի՞նչ առաջարկներ են եղել պետական կառավարման համակարգին մասնակցելու։ – Պետական կառավարման համակարգում ձեւավորված է կոալիցիա։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպիսի սկզբունքային մոտեցումներ կորդեգրվեն, օրինակ, մյուս կուսակցությունների կադրերի, անկուսակցականների նկատմամբ՝ կօգտագործվե՞ն այդ ուժերը, թե՝ ոչ։ Այս պահին այդ լուծումները չկան, բայց լուրջ քննարկումների նյութ են։ Ես չեմ բացառում, որ դրանք լուրջ բանակցությունների նյութ կարող են դառնալ առաջիկայում։ – Դուք սպասո՞ւմ եք առաջարկների։ – Դա լրիվ չի բնութագրում իրավիճակը։ Այդպես չէ, որ կուսակցությունը պետք է սպասի ու սպասողական ռեժիմում մնան։ Որոշակի միտումներ կամ քայլեր՝ բանակցությունները վարելու ուղղությամբ արդեն կան։ Բայց պատրաստի նյութ առայժմ չկա՝ հրապարակելու համար։ Մենք արդեն ունենք բանակցություններ եւ առանձին խորհրդարանական եւ խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական կազմակերպությունների եւ անհատների (պետական գործիչներ, մտավորականներ) հետ։ – Իսկ ո՞ր ուժերը եւ անձինք են նրանք։ – Ես այս պահին դրա մասին չեմ խոսի ոչ թե նրա համար, որ դրա մեջ ինչ-որ խոցելի բաներ եմ տեսնում, այլ կոռեկտության խնդիր կա։ Վերջնարդյունքի մասին իր ժամանակին կխոսենք։ – Իսկ ՀԺԱՄ-ն ինչպե՞ս է պատկերացնում միջին խավի ձեւավորումը խորհրդարանից դուրս լինելով։ – Նախ՝ այդ քաղաքականությունը՝ բովանդակությամբ եւ ձեւերով, պետք է վերջնական ձեւակերպումները ստանա։ Եվ այդ քաղաքականությունը պետք է լինի պետական։ Ուրեմն պիտի հղկվեն այն ազդեցիկ մեթոդներն ու միջոցները, որոնցով հնարավոր կլինի քաղաքականությունը դարձնել պետական։ – Այսինքն, նախընտրական շրջանում զուտ գաղափար էր՝ առանց լուծման ուղիների՞։ – Գաղափարներով մեզ շատ մոտ կուսակցությունները նույնիսկ, այս քաղաքականության իրագործման ճանապարհների, նպատակների հետ կապված՝ վիճարկումներ ունեցան։ Այսինքն, մեր մշակածը էլ ավելի բացահայտելու անհրաժեշտությունը կա, որը կարվի բանակցությունների ընթացքում։ Զրուցեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել