Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՃԱՆԿԱՐԻՑ ԳՈՒՅՆԵՐ ԵՆ ՊԱԿԱՍՈՒՄ

Սեպտեմբեր 06,2003 00:00

ԽՃԱՆԿԱՐԻՑ ԳՈՒՅՆԵՐ ԵՆ ՊԱԿԱՍՈՒՄ Վերջերս մեր թերթում տեսակետ էր հնչել, թե Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով ամբաստանյալ Ջոն Հարությունյանի՝ իր նախաքննական ցուցմունքից հրաժարվելը չի կարող ազդել կոնկրետ Արմեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վրա, քանի որ վերջինս հիմնված է միանգամայն այլ մարդկանց ցուցմունքների եւ այլ փաստերի վրա: Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանն էլ օրերս հրաժարվեց իր ցուցմունքներից, փորձեցինք հնչած տեսակետի առնչությամբ ստանալ նաեւ Արմեն Սարգսյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի պարզաբանումը: Նրա ասելով, քրգործով անցնող յուրաքանչյուր ամբաստանյալի հանցավոր արարք ապացուցված կամ հերքված է համարվում քրգործի նյութերում առկա բացառապես բոլոր ապացույցների հավասար, օբյեկտիվ գնատահման արդյունքում, առավել եւս, եթե այդ ցուցմունքը, մեղադրանքի տեսանկյունից, ապացուցողական նշանակություն ունի: Ուստի՝ ասել, թե այդ երկու ամբաստանյալների կողմից իրենց ցուցմունքներից հրաժարվելու փաստերը Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի իմաստով ոչինչ չեն փոխում՝ փոքր-ինչ պարզունակ դատողություն է: «Իհարկե, տվյալ դեպքում ցուցմունքից հրաժարվելը դեռ որոշիչ չէ, որովհետեւ դրանք դեռ դատաքննության ընթացքում բազմակողմանիորեն պետք է ստուգվեն եւ պարզվեն, թե նախաքննական ու դատաքննական ցուցմունքներից ո՞րն է արժանահավատ: Երբ այդ հարցը որոշվի, այդ ժամանակ պարզ կլինի դրա դերը կոնկրետ Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի համատեքստում»: Այս պահի դրությամբ, փաստաբանի ասելով, դատախազության կողմից հանցագործության, իբր, ամբողջական խճանկարից մի քար, մի գույն է հանվել, ու խճանկարն արդեն աղավաղվել է: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930