Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԱՅՑ

Սեպտեմբեր 02,2003 00:00

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԱՅՑ Երեկ Հայաստանում Լինսի հիմնադրամի ծրագրերի աշխատանքները համակարգող խորհրդի անդամները՝ Արտաշես Թումանյանի գլխավորությամբ, ստուգողական այցով եղան Սեւան-Դիլիջան թունելում եւ Ծաղկաձորի մարզաբազայում՝ համոզվելու, որ կառուցվելիք շինությունների որակը համապատասխանում է նախատեսվածին, ժամկետներն էլ կպահպանվեն։ Սեւանի մայրուղուց մինչեւ թունելի մուտքը 7720 մ երկարությամբ եւ 9 մ լայնությամբ նոր ճանապարհ էր կառուցվում, իսկ խորհրդային տարիներից ժառանգած Սեւան-Դիլիջան 2257 մետրանոց թունելի աշխատանքները գրեթե ավարտին էին հասցվում։ «Արփա-Սեւան» ՓԲԸ-ի նախագահ Հ. Հակոբյանի խոսքերով, մնացել է միայն լուծել օդափոխության, էլեկտրաէներգիայի եւ հահահրդեհային միջոցառումների խնդիրները։ Թունելի աշխատանքները ժամանակին (մինչեւ նոյեմբեր) ավարտին հասցնելու համար աշխատել են մոտ 700 թունելագործներ 24 ժամ, 4 հերթափոխով։ Շինաշխատանքներում, բացի «Մետրոշին վերանորոգում» կազմակերպությունից ու «Արփա-Սեւան» ՓԲԸ-ից, ընդգրկվել են նաեւ 6 ենթակապալառու նախագծային կազմակերպություններ՝ այդ թվում եւ ավստրիական, ռուսական։ Մասնագետներն այս թունելի անհրաժեշտությունը կարեւորեցին նրանով, որ վերջինիս կառուցմամբ, Սեւան-Դիլիջան ավտոճանապարհը կրճատվում է 4 կմ-ով, իսկ ոլորաններից, 14-ի փոխարեն մնում են 6-ը, որոնք եւս բարեկարգվել են։ Այս անգամ Ծաղկաձորի մարզաբազայում աշխատանքների ընթացքն ու որակը բավարարեցին Ա. Թումանյանին, չնայած, որ լողավազանում բավականին շատ գործ կար անելու։ Հիշեցնենք, որ նախորդ՝ մոտ մեկուկես ամիս առաջ, այցելության ժամանակ պրն Թումանյանը խիստ դժգոհել էր աշխատանքների դանդաղ տեմպերից։ Իսկ կապալառուին եւ «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրենին զգուշացրել էր, որ եթե նոր ուժեր չընդգրկեն ու տեմպերը չարագացնեն, կապալառուն ուղղակի կզրկվի աշխատանքից։ Երեկ պրն Թումանյանը հույս ուներ, որ բոլոր կառույցները ժամանակին ավարտին կհասցվեն։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել