Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Օգոստոս 27,2003 00:00

ԱՆԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկը՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը, որը պետք է ընդունվի մինչեւ 2004-ի հունվարը՝ ըստ ԵԽ-ի՝ չի բավարարում իրենց պահանջներին: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը պարզաբանեց. «Գոյություն ունի այլընտրանքային ծառայության 2 տեսակ՝ քաղաքացիական եւ զինվորական: Մեր օրենքի տրամաբանությունն այնպիսին է, որ դա չի ենթադրում քաղաքացիական այլընտրանքային ծառայություն: Մենք ասում ենք, որ երկիրը ստանձնել է պարտավորություն հիմնելու ընդհանրապես այլընտրանքային ծառայություն եւ պարտավորված չենք, որ դա անպայման լինի քաղաքացիական ծառայություն: Իրենք հայտնում են, թե Եհովայի վկաների համար այլընտրանքային զինծառայությունը նույնպես անընդունելի է»: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը Եհովայի վկաների այդ ակնկալիքներն այսպես գնահատեց. «Կարծում եմ, հարցադրումը սկզբունքորեն արդարացի չէ, քանի որ այլընտրանքային ծառայությունը հենց զորամասում կամ սովորական զինծառայությունն էապես տարբեր բաներ են: Եթե նրանք զենք չկրելը պայմանավորում էին իրենց կրոնական արգելքով, ապա անգամ զորամասում ծառայելով՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի համաձայն, իրենք զենք չեն կրելու: Այնտեղ շատ հնարավորություններ կան ծառայությունն այլ ձեւով անցնելու: Բոլորովին պարտադիր չէ, որ անպայման անցնեն քաղաքացիական ծառայություն»: ԵԽ-ն այս օրինագծի առնչությամբ առանձնացնում է նաեւ այլ հիմնախնդիրներ՝ այլընտրանքային ծառայության տեւողության պատժիչ բնույթը, նման ծառայություն անցնելու ցանկության մասին հայտնելու ժամկետի սահմանափակ լինելը եւ այն հանգամանքը, որ այդ ծառայությունը վերաբերում է միայն «խաղաղասիրական բնույթի կրոնական կազմակերպությունների անդամներին»: Քննարկումները շարունակվում են ու աշնանը նախատեսվում է սեմինար անցկացնել «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագծի վերաբերյալ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել