Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Օգոստոս 23,2003 00:00

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Համահայկական երրորդ խաղերը մոտենում է ավարտին։ Յուրաքանչյուր հերթական օր ի հայտ է բերում մի նոր մարզաձեւում հաղթողին ու մրցանակակիրներին։ Սեղանի թենիսիստները որոշեցին տղամարդկանց եւ կանանց թիմային պայքարի հաղթողներին։ Այստեղ հաջողությունն ուղեկցեց Մոսկվայի նեկայացուցիչներին։ Նրանք երկուսում էլ հաղթող դարձան. տղամարդիկ՝ Ա. Գրիգորեւ-Դ. Սարգսյան-Վ. Սարգիսով-Ո. Գաբրիելյան, կանաք՝ Գ. Մկրտումյան-Ք. Նազարյան, Դ. Ատայան։ Փոքր ռակետի վարպետները հիմա պայքարում են մենախաղերում հաջողակներին որոշելու համար։ Պայքարն ավարտեցին նաեւ բադմինտոնիստները։ Կանանց մենախաղերում չեմպիոնուհի դարձավ Ա. Նազարյանը (Երեւան), զուգախաղերում աչքի ընկավ նույնպես երեւանյան Ա. Նազարյան-Ռ. Հակոբյան երկյակը։ Տղամարդկանց մրցապայքարում հավասարը չունեցավ Հ. Մինասյանը (Երեւան)։ Նա եւս մեկ անգամ շնորհավորանքներ ընդունեց Բուրգասի ներկայացուցիչ Բ. Ղասաբյանի հետ ընկերակցելով հաղթանակ տոնելու համար։ Երեկ, մրցումների 6-րդ օրը կայացան թենիսիստուհիների անհատական եւ զուգախաղերի եզրափակիչները, իսկ տղամարդիկ մրցեցին կիսաեզրափակիչներում։ Հարաբերությունները դեռ վերջնականապես չեն պարզել վոլեյբոլիստները (տղամարդիկ եւ կանայք), շախմատիստներն ու շախմատիստուհիները, ֆուտզալի մասնակիցները, բասկետբոլիստներն ու բասկետբոլիստուհիները, ֆուտբոլիստները։ Հինգ օրվա մրցապայքարից հետո չորս մրցաձեւերի (լող, աթլետիկա, սեղանի թենիս՝ թիմային եւ բադմինտոն) մեդալներ նվաճել են 21 քաղաքներ, ընդ որում, ոսկե մեդալ՝ ութ քաղաք։ ոսկի արծաթ բրոնզ ընդամենը 1. Երեւան 22 15 9 46 2. Թեհրան 3 5 4 12 3. Մոսկվա 3 0 0 3 4. Վանաձոր 2 5 7 14 5. Գյումրի 2 2 2 6 6. Թբիլիսի 2 2 1 5 7. Սոֆիա 1 1 0 2 8. Վառնա 1 0 1 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել