Լրահոս
Օրվա լրահոսը

Հացը դեռ ստվերում է

Հուլիս 26,2003 00:00

Հացը դեռ ստվերում է Վերջին 10 տարում հացի արտադրամասեր են բացվել ամենուրեք՝ խանութներում, շենքերի ներքնահարկերում, ավտոտնակներում, տանը եւ սանիտարական ոչ բարենպաստ պայմաններ ունեցող այլ վայրերում։ Պետությունը ոչ միայն պատշաճ ձեւով չի վերահսկում հացի արտադրության վայրերում սանիտարական պահանջվող նորմերի պահպանությունը, այլեւ դրանց արտադրության մեծ մասը ստվերային է, այսինքն դուրս է մնում հարկային դաշտից։ Պետական մարմինները պետք է հաշվարկեն, թե, ենթադրենք, Երեւանում որքան հաց է արտադրվում եւ դրա որ մասն է հարկվում, ինչպես նաեւ՝ որքան մարդ է զբաղված հացի արտադրության եւ իրացման գործով ու նրանց համար որքան միջոցներ են փոխանցվում կենսաթոշակային ֆոնդ։ Փաստ է, որ հաց արտադրող ձեռներեցների մեծ մասը իրենց բանվորներին չեն ձեւակերպում, որպեսզի սոցապ վճարումներ չկատարեն։ Սանիտարական նորմերը չեն պահպանվում հացը արտադրությունից իրացման կետեր տեղափոխելու ժամանակ։ Մեծ մասամբ հացը տեղափոխվում է ավտոմեքենաների բեռնախցիկներում եւ սալոնի նստելատեղերի վրա, հեղուկ վառելիքի տարաների, պահեստային ավտոդողերի եւ այլ մասերի հետ միասին։ Անմխիթար վիճակում է նաեւ հաց իրացնող կետերի մի մասը՝ հացը եւ հացամթերքը վաճառվում են փողոցներում, փոշոտ եւ կեղտոտ վայրերում, յուրաքանչյուրը կարող է հացն իր ձեռքը վերցնել եւ ծանրութեթեւ անել։ Վերահսկողություն չկա նաեւ հացի քաշի հարցում։ Պետությունը կարող է սահմանել եւ հետո էլ վերահսկել, թե քանի գրամանոց կամ կգ-ոց հաց թխել եւ իրացնել։ Լավ կլինի նաեւ, որ հացի իրացման կետերում յուրաքանչյուր տեսակի հացի նմուշի վրա ցույց տրվի ոչ միայն գինը, այլեւ քաշը։ Հ. ԱՂԱՋԱՆՅԱՆ զՀայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել