Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՆՑ ՈՐ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԻՆՔ»

Հուլիս 26,2003 00:00

«ՈՆՑ ՈՐ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԻՆՔ» ՀՌԱԿ համանախագահները դժվարությամբ են թաքցնում իրենց դժգոհությունը նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանից: Երեկ ՀՌԱԿ նորընտիր 3 համանախագահները՝ Հարություն Առաքելյանը, Մեխակ Գեւորգյանն ու Հրաչյա Կարապետյանը մամուլի ասուլիս էին հրավիրել՝ համոզելու, թե նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանի մեջ «քավության նոխազ» փնտրելը անիմաստ գործ է: Սակայն ամբողջ ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ Ռ. Միրզախանյանից ազատվելը եղել է վերոհիշյալ 3 համանախագահների երազանքը, բայց այդ իրականացված երազանքի մասին խոսելն անգամ տհաճ է եռանախագահների համար. «Արեք հանգիստ թողնենք Միրզախանյանին, որ հուշ172ցերեկույթի չնմանվի՝ նվիրված Միրզախանյանին: Նրան ոչ ոք չի ասել՝ հեռացի, պահանջ, ուլտիմատում չի եղել»,- կանխելով Ռ. Միրզախանյանի հրաժարականի վերաբերյալ հարցադրումները՝ հայտարարում էր Հ. Առաքելյանը: Վերջինիս հավաստմամբ, Ռ. Միրզախանյանի հրաժարականն ու եռահամանախագահության անցնելը ողջունել են ոչ միայն Հայաստանի ռամկավարները, այլեւ Սփյուռքում ՀՌԱԿ ատենապետ Հայկաշեն Ուզունյանը: Միրզախանյանի փոփոխությունն, ըստ Հ. Առաքելյանի, արժանացել է «հարյուր տոկոսանոց համաձայնության»: Համանախագահները ասուլիսում նաեւ հայտարարեցին, թե կուսակցությունը միայն ատենապետի գործունեության շնորհիվ չի եղել կուսակցություն, ու այն հաջողությունները, որոնք ունեցել է այս տարիների ընթացքում՝ նույնպես միայն ատենապետի՝ այսինքն՝ Միրզախանյանի ջանքերի շնորհիվ չի եղել: «Մենք երեքով ամենքս առանձին-առանձին կուսակցության համար նախընտրական փուլում աշխատանքներ ենք տարել. ես՝ կազմակերպչական, Հ. Կարապետյանը՝ սփյուռքի հետ կապերով, իսկ Մ. Գեւորգյանը՝ քարոզչական: Բայց այդ մասին ոչ ոք չի իմացել, մենք չենք երեւացել,- դժգոհեց Հ. Առաքելյանը ու բացատրեց, թե որքան անտեսված են եղել իրենք Միրզախանյանի ատենապետության ժամանակաշրջանում,- ոնց որ արհամարհված վիճակում լինեինք: Եթե կուսակցության ատենապետը դրսում էր լինում, բան ունեինք ասելու, չգիտեինք ոնց ասենք: Եթե որպես տեղակալ խոսեինք՝ կասեին, ասում են տեղակալի մակարդակով: Լիքը հարցեր կան»: ՀՌԱԿ համանախագահները մինչ օրս տեղյակ չեն այն դրդապատճառներին, որոնք ստիպել են Ռ. Միրզախանյանին հրաժարականի դիմում ներկայացնել: Միայն պնդում էին, թե տեղի են ունեցել բարեփոխումներ: Գուցե Ռ. Միրզախանյանը դե՞մ էր այդ բարեփոխումներին հարցին ի պատասխան՝ Հ. Առաքելյանն ասաց. «Չգիտեմ, եթե ձեզ ասել է, որ ինքը համաձայն չի, ուրեմն՝ համաձայն չի: Նա ներկայացրել է հրաժարական՝ առանց որեւէ հիմնավորման: Ինքը պիտի ասի դրդապատճառների մասին»: Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների ու ընդդիմության հետ ՀՌԱԿ172ի հարաբերություններին, ապա համանախագահները պատրաստակամություն հայտնեցին կանգնելու թե իշխանությունների, թե ընդդիմության «կողքին»: Իսկ Մ. Գեւորգյանն ավելի հստակ նկարագրելու համար, թե ինչ դիրքորոշում է որդեգրելու ՀՌԱԿ-ը, երկիմաստ ասաց. «ՀՌԱԿ-ը կհայտնվի այնտեղ, ուր կտանի նրան իրականությունը»: Իսկ այսօրվա իրականությունը ՀՌԱԿ-ին տանում է թե ընդդիմություն, թե իշխանություն, քանի որ, ինչպես Հ. Առաքելյանը նշեց, ինքը շատ մարզեր ու գյուղեր է այցելում ու այնտեղ տեսնում է ընդդիմացած ժողովրդի: Ի դեպ, այդպես էլ պարզ չդարձավ, թե որն էր ՀՌԱԿ172ի կանոնադրական բարեփոխումների իմաստը, քանի որ, ինչպես համանախագահները նշեցին, համաձայն ՀՌԱԿ172ի կանոնադրության՝ ատենապետը իրավունք չուներ միանձնյա որոշումներ կայացնել ու այլ կուսակցական հարցեր լուծել: Արդյոք պատճառը անձնավորված չէ՞: Այս դիտարկմանն ի պատասխան, Հ. Առաքելյանն ասաց. «Մենք չենք եկել ամբիցիաների հարց լուծելու»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել