Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔԳԼԽԱՆԻ ՀՌԱԿ

Հուլիս 22,2003 00:00

ԵՐԵՔԳԼԽԱՆԻ ՀՌԱԿ Հուլիսի 18-ից Ռուբեն Միրզախանյանը հրաժարվել էր կատարել ՀՌԱԿ ատենապետի պարտականությունները: Շաբաթ օրը ՀՌԱԿ-ն արտահերթ համագումար անցկացրեց՝ ճշտելու կուսակցության հետագա քայլերը: Ընտրություններում ՀՌԱԿ-ի պարտությունը, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հետ կուսակցության, մեղմ ասած, բարդ հարաբերությունները, նաեւ սփյուռքի հետ անբավարար կապերի հաստատումը՝ կուսակցության որոշ դեմքերի համար պատճառ դարձան փոփոխություններ կատարելու համար: Ըստ ՀՌԱԿ վարչության փոխատենապետ Հարություն Առաքելյանի՝ անցած փորձը ռամկավարներին ցույց է տվել, որ արդյունավետ չէ մեկ դեմքով հանդես գալը: Առավել նպատակահարմար համարվեց եռանախագահների ինստիտուտի հիմնումը։ ՀՌԱԿ 18172րդ արտահերթ համագումարը կանոնադրական փոփոխություններով վերացրեց կուսակցության ատենապետի պաշտոնը եւ հիմնեց հանրապետական վարչության համանախագահություն։ ՀՌԱԿ-ի այս յուրօրինակ Մինսկի խմբի համանախագահողներն են փոխատենապետներ Հարություն Առաքելյանը, Մեխակ Գեւորգյանը եւ Հրաչյա Կարապետյանը։ Հարություն Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այն տեսակետը, թե Միրզախանյանը հրաժարական տվեց կուսակցական հեղաշրջման հետեւանքով. «Մենք ՀՌԱԿ ատենապետին որեւէ հրաժարականի պայման չենք դրել, այս համագումարը եւ այս բարեփոխումները պետք է տեղի ունենային ամեն պարագայում»: Հավելեց, թե քանի որ համագումարին ներկա են ՀՌԱԿ 12 շրջանակներից 11172ը՝ հետեւաբար «9017295%-անոց խունտա լինել չի կարող»։ Իսկ Ռուբեն Միրզախանյանի հետ հարաբերությունների առնչությամբ կուսակցության նորընտիր ղեկավարները նշեցին, թե որեւէ նեղացածություն չունեն՝ «ի տարբերություն այլ կուսակցությունների՝ մենք ունենք սփյուռք եւ սփյուռքի հետ ներդրումների ծրագրեր»։ «Անփոխարինելի մարդիկ չկան եւ կուսակցությունը չպետք է մի անձով պայմանավորված լինի»,172 նշեցին ՀՌԱԿ նոր համանախագահները: Ինքը՝ Ռուբեն Միրզախանյանն իր հրաժարականի պատճառների վերաբերյալ մամուլի համար մեկնաբանություններ առայժմ չի արել: Մեկնել էր Սեւան՝ հանգստանալու եւ չէր մասնակցել համագումարին: Ներկա չէր նաեւ «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել