Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԿԱԹՈԼԻԿԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Հուլիս 15,2003 00:00

«ԿԱԹՈԼԻԿԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ» Կոալիցիոն կառավարության ճակատագրի, հնարավոր ճաքերի եւ պատռվածքների մասին խոսակցություններն առավել հաճախակի դարձան, երբ կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկի՝ ՀՅԴ-ի պաշտոնաթերթում ԱԺ նախագահի հասցեին որոշ ոչ դրական կարծիքներ հնչեցին։ Այս կապակցությամբ ԱԺ դաշնակցական փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հարցերին պատասխանելով, ասաց. «Կոալիցիան կաթոլիկական ամուսնություն չէ, երբ հնարավոր չէ բաժանվել, եւ «Երկիր» թերթը կոալիցիայի պաշտոնաթերթը չի, այն Դաշնակցության թերթն է եւ արտահայտում է Դաշնակցության տեսակետը եւ ոչ թե կոալիցիայի»։ Վիճաբանության, քննարկման, համաձայնվել -չհամաձայնվելու հարցը, ըստ Վահան Հովհաննիսյանի, կոալիցիայում մշտական պրոցես է. «Եթե դա չլինի, կոալիցիան չի կարող գոյատեւել։ Կոալիցիայի գոյատեւման ձեւը բանավեճն է»։ ԱԺ փոխնախագահը հերքեց նաեւ կոալիցիայի մահվան մասին հարցը. «Կոալիցիայի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են, այնպես որ, սա ուղղակի աշխատանքային մթնոլորտ է»։ Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցախմբին պատասխանելով, պրն Հովհաննիսյանը նկատեց, որ ինքը ճիշտ չի համարում հայ-թուրքական միջխորհրդարանական կապերի ստեղծումը (ինչի մասին խոսել էր եւ ինչը ճիշտ է համարում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը.- Մ. Ե.)։ Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ քանի որ երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն, որեւէ կապի հաստատումն անիմաստ է. «ես չեմ գտնում, որ մենք պետք է աշխատենք հայ-թուրքական խորհրդարանական ինչ-որ խումբ ստեղծել»։ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, անցած մի քանի ընտրությունների արդյունքում ձեւավորվել է մարդկանց մի խումբ, որն ուժային մեթոդներով հարցի լուծման կողմնակից է. «սրանց երկատեւ ակտիվացումն ինչ-որ չափով այս շրջանակները կոնտրոլից հանել են (նկատի ունի իշխանական շրջանակները.- Մ. Ե.), եւ հիմա, երբ ընտրություններն ավարտված են, նրանք դեռ կարծում են, որ նույնը կարելի է կիրառել խաղաղ կյանքում։ Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է ամենակտրուկ մեթոդներով վերջ տա այդ ամենին»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել