Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 11,2003 00:00

ԻՐԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ «Համեմատական իրավագիտության կենտրոնի» ներկայացուցիչ Արա Ղազարյանը երեկ կայացած սեմինարում ներկայացրեց զրպարտության եւ վիրավորանքի համար պատժամիջոցների միջազգային փորձը: Հիշեցնենք, որ ՀՀ նոր «Քրօրով» պաշտոնյային ԶԼՄ-ներում վիրավորելու համար ավելի խիստ պատժաչափ է առաջարկվում, քան շարքային քաղաքացու պարագայում է: Մինչդեռ մի շարք երկրների դատարաններ արգելում են պետական մարմիններին ու նույնիսկ կուսակցություններին գանգատներ ներկայացնել զրպարտության համար, կարեւորելով այն, որ պաշտոնյաներն ավելի մեծ հանդուրժողականություն պիտի ցուցաբերեն քննադատության հանդեպ: Եվ առավել եւս՝ պաշտոնյաներին չպիտի տրամադրվի հատուկ պաշտպանվածություն: Միջազգային սկզբունք է նաեւ, թե ոչ ոքի չպետք է զրպարտության մեղադրանք ներկայացվի՝ կարծիք արտահայտելու համար: Շատ երկրների օրենսդրությամբ՝ այն դեպքում, երբ վիճահարույց հայտարարությունը հասարակական մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ դրա կեղծ ու զրպարտող բնույթի ապացուցման ծանրությունը դրվում է հայցվորի վրա: Այսինքն՝ լրագրողի պարտականությունը չէ ապացուցել, որ իր գրածը ճիշտ է, այլ հայցվորը պետք է հիմնավորի, որ սուտ է: Իսկ ընդհանրապես՝ ըստ Արա Ղազարյանի, Եվրոպական դատարանը պաշտպանում է լրագրողների չափազանցված, ինչ-որ տեղ նաեւ՝ սադրիչ խոսքի իրավունքը: Իբրեւ ապացույց՝ բերվեցին ԵԴ բազմաթիվ քննությունների եւ վճիռների օրինակներ, որոնց թերեւս հարկ լինի առաջիկայում անդրադառնալ, որպեսզի մեր այն գործիչները, որոնք ցանկանում են պահպանել զրպարտության եւ վիրավորանքի համար անգամ ազատազրկման հնարավորությունը՝ պատկերացնեն, թե նման գործերին ինչ հեռանկար է սպասվում Ստրասբուրգում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031