Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Լենին չենք կարող դառնալ»

Հուլիս 09,2003 00:00

«Մենք Լենին չենք կարող դառնալ» Սակայն, ըստ Խորեն Թռչունիչի, Ստեփան Ստեփանյանը ՀԿԿ-ում մոտենում է այդ կարգավիճակին ՀԿԿ բյուրոյի անդամ Խորեն Սարգսյանը տարիներ առաջ կոմկուսից վտարված իր ընկերներին հորդորել էր դիմում գրել ու նորից անդամագրվել իրենց շարքերին: Առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանի համար այդ առաջարկն անընդունելի է: «Խ. Սարգսյանը թելադրում է մեզ, որ մենք դիմում գրենք ու բյուրոյի առաջ քննություն տանք, այն դեպքում, երբ բյուրոն է սխալ որոշումներ կայացրել: Երբ Խորեն Սարգսյանին ու Նորիկ Պետրոսյանին՝ առանց իրենց մասնակցության, փորձ արվեց հեռացնել ՀԿԿ շարքերից, իրենք լացուկոծ էին դրել, իսկ երբ Գեւորգ Ղարիբջանյանին, Ռոբերտ Տեր-Վարդանովին եւ Ստեփան Ստեփանյանին հեռացրին, իրենցից ոչ ոք ոչինչ չասաց: Այն դեպքում, երբ Տեր-Վարդանովն ու Ստեփանյանն էին կուսակցության ծրագրի հեղինակները: Դա նման էր նրան, որ Լենինին հեռացնեին կուսակցությունից՝ առանց իր ներկայության: Իսկ երբ Ստեփանյանը գնաց կուսակցություն՝ պատասխան ստանալու, ներս չթողեցին: Այդ Սանատրուկ Սահակյանը դուռը փակեց, Ստեփանյանի ձեռքը մնաց դռան տակ ու արյունլվա արեց այդ մարդու ձեռքը: Ու նա այսօր կոմկուսի անունից դեռ խոսում է: Դա է ՀԿԿ կոչվածը, որը եսիմ ուր է իջել: Մեզ ասում են՝ մեղայականով դիմում գրեք: Ոչ ոք չի գրելու ու ոչ ոք էլ չի հեռացվել: Մեղայականն իրենց է պետք՝ ժողովրդի առջեւ իրենց վարկը բարձրացնելու համար»,- ի պատասխան Թռչունիչի՝ հայտարարեց Վ. Սաֆարյանը: Խ. Սարգսյանն էլ՝ հակադարձելով Վ. Սաֆարյանին, ասաց հետեւյալը. «Ես միշտ ասել եմ, որ ոչ ոք իրեն այնքան կոմունիստ չի կարող համարել, որքան Ստեփան Ստեփանյանը: Խոսքը (դիմում գրելու մասին- Լ. Ս.) Յուրա Մանուկյանին էր վերաբերում, ոչ թե մնացածներին»: «Միշտ էլ հեռացվածները դիմել են, արդարացվել են, ետ են վերադարձել: Կուսակցությունը Խորեն Սարգսյանի անձնական սեփականությունը չէ, դա բոլորինն է: Թող գան, ի՞նչ է եղել: Ինչ է, Սաֆարյանի պատիվը կպակասի՞, որ գա: Եթե ինձ հեռացնեին, ես էլ կդիմեի, կարդարանայի, կվերականգնվեի»,- համոզում էր Թռչունիչը: Իսկ Ղարիբջանյանի, Տեր-Վարդանովի եւ Ստեփանյանի հեռացման վերաբերյալ Վ. Սաֆարյանի մեղադրանքներին ի պատասխան Խ. Սարգսյանն ասաց. «Սաֆարյանը լավ գիտի, որ մեր ավագ ընկերներին ես ավելի շատ եմ հարգում ու պաշտում, քան ինքը: Ուղղակի նրանք ուզում էին միություն ստեղծել ու պնդեցին, որ կոմունիստը չի կարող միաժամանակ 2 տեղում լինել: Ես ասացի, որ դրա մեջ արդարություն չկա, քանի որ մեկը կուսակցություն է, մյուսը հասարակական կազմակերպություն: Ես ինձ համարում եմ ֆանատիկ կոմունիստ, բայց չեմ կարող լինել Ստեփան Ստեփանյան. նա կուսակցության եւ8217 հիմքն է, եւ8217 ուղեղը, եւ8217 միտքը: Կոմկուսը Ստեփանյանինն է, հո իմը չէ»: Խ. Սարգսյանը նշեց, որ հիշյալ կոմունիստներին կուսակցությունից հեռացրել են, քանի որ բոլոր ժամանակներում կոմկուսում անհնազանդություններ ու այլախոհություններ են եղել ու չի պահպանել «մեկ գիծ»: «Մենք Լենին չենք կարող դառնալ, ու Լենինին էլ ոչ ոք չէր կարող հեռացնել կոմկուսից: Եթե խոսքը վերաբերում է Ղարիբջանյանին, Ստեփանյանին, Տեր-Վարդանովին, կարելի է ինչ-որ տեղ հաշտվել, քանի որ կուսակցությունը նրանցն է: Եթե չափելու լինեմ, ապա նրանց արածի դիմաց իմ արածը գրամների կշիռ ունի»,- ասաց Խ. Սարգսյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել