Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 04,2003 00:00

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ինչպես հաղորդվել էր, 2003 թվականի հունիսի 25-ին, ժամը 12-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղու վրա անհայտ անձինք ապօրինաբար ձեռք բերված եւ պահվող ինքնաձիգներով կրակահերթ են արձակել ԳԱԶ-3129 մակնիշի 65 ԼՕ 285 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել են մեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը եւ ուղեւորներ՝ ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը, Արկադի Գեւորգյանը։ Ուղեւորներից Արտյոմ Գեւորգյանն ստացել է ծանր մարմնական վնասվածք։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարված օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ հիմնավորվել է, որ հանցագործության կատարմանը մասնակցել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 1977 թվականին ծնված Կամսար Վոլոդյայի Հակոբյանը («Կայծ» մականունով), Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1965 թ. ծնված Արթուր Սուրենի Սարգսյանը («Ֆառ» մականունով) եւ 1975 թ. ծնված Համլետ Ռաֆիկի Մկրտչյանը։ Վերոհիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք եւ հայտարարվել հետախուզում։ Բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ ունեն նշված անձանց գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել Երեւան քաղաքի դատախազություն կամ զանգահարել 56-12-32 հեռախոսահամարով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ ՀՀ Գլխավոր դատախազություն ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել