Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՔԱՆՇԱՆԸ՝ ԵՐԵՔԻՆ

Հուլիս 03,2003 00:00

ՇՔԱՆՇԱՆԸ՝ ԵՐԵՔԻՆ Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կլոր դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ, Գերմանիայի եւ Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիաների համատեղ նիստ: Նիստի ընթացքում Եկատերինա Մեծ կայսրուհու բարձրագույն շքանշան շնորհվեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովին եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին` գիտության մեջ նշանակալի ներդրման համար: Եկատերինայի շքանշանը շնորհվում է այն մտավորականներին, ովքեր իրենց ժողովրդի գիտական, մշակութային արժեքները, քաղաքակրթության նվաճումները առավելագույնս ներկայացնում, տարածում եւ մատչելի են դարձնում եվրոպական ժողովուրդների համար: «Մենք չպետք է կղզիանանք, այլ աջակից լինենք մշակությաին հաղորդակցության: Հայկական հոգեւոր, իմացական հարուստ արժեքներին պետք է հաղորդակից դարձնել եվրոպացիներին, որոնց հետ մեր քաղաքակրթությունը աղերսներ ունի: Այդ առաքելության մեջ մենք պետք է առավել ջանադիր լինենք»,- նշեց իր խոսքում Նավասարդ սրբազանը: «Ժողովուրդների համագործակցության մեջ ամենակարեւորը փոխվստահությունն է: Այն, ինչ մենք անում ենք այժմ, առհավատչյա է, որ մեր հաջորդ սերունդները կշարունակեն սերտ համագործակցությունը ի բարօրություն եվրոպական երկրների»,- կարեւորեց Անատոլի Դրյուկովը: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել