Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ «ՏԱՔ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»

Հունիս 28,2003 00:00

«ՄԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ «ՏԱՔ» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ» Ասում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը 172 Կոալիցիոն կառավարության անդամ կուսակցությունները հայտարարում են, թե իրենց ոլորտի եւ ամբողջ կառավարության գործունեության պատասխանատուն են։ Սահմանադրությամբ երկրի անվտանգության երաշխավորը, հետեւաբար՝ պատասխանատուն, ՀՀ նախագահն է։ Չե՞ք կարծում, որ պատասխանատուների նման առատության պարագայում պարզ չէ, թե իրական պատասխանատուն ով է։ 172 Խորհրդարանական ընտրություններից հետո իսկապես ձեւավորվեց, ինչպես որ հիմնադիրներն են անվանում՝ կոալիցիոն կառավարություն, եւ դա եղել է նախագահի երաշխավորությամբ: Կարող էր նաեւ այլ ձեւաչափ լինել, այսինքն՝ եթե թվաբանություն կատարվեր, թե խորհրդարանում ինչպիսի ուժերի հարաբերակցություն կա, ապա այլ կոմպոզիցիա եւս կարող էր լինել։ Համենայնդեպս, երեք խոշոր դերակատար կուսակցություններն են որոշել եւ իրենք կարող էին դա անել, մանավանդ՝ նախագահն այդ գաղափարին համաձայն էր։ Գիտեք, չարժե ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել կոալիցիայի ստեղծումը։ Եվ դրական բաներ կան, եւ հետագայում կարող են նաեւ բացասական գործոններ ի հայտ գալ։ Առաջին դրականն այն է, որ ավելի մեծ հնարավորություն է ստեղծվել համաձայնության մթնոլորտի համար, որովհետեւ եթե այդ երեք ուժերից մեկնումեկը գործադիր իշխանությանը չմասնակցեր՝ չեզոք դիրքորոշումից մինչեւ ընդդիմադիր դիրքորոշման հավանականություն կարող էր լինել։ Այսպես մի քիչ ավելի խաղաղ է։ Բայց երբ տարաբնույթ քաղաքական ուժերն են կառավարություն ձեւավորում, այդ դեպքում կարող են օպերատիվ եւ միջին ժամկետի կառավարման խնդիրները վտանգվել, որովհետեւ դա գաղափարական իմաստով զուտ համախոհների թիմ չէ։ 172 Սակայն մեր կառավարությունը հենց այդպիսին է՝ գաղափարական իմաստով համախոհների թիմ չէ։ 172 Այո, եթե կոալիցիա է, համերաշխության հնարավորություններն են ավելանում։ Այսպես է որոշվել, ժամանակը ցույց կտա։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա զուտ իրավական տեսակետից՝ ԱԺ172ի, կառավարության, պետական մարմինների, եթե կուզեք՝ հասարակության, անգամ՝ անհատի պատասխանատվությունը կարգավորվում են առաջին հերթին Սահմանադրությամբ։ Այնպես չի, որ կարեւորագույն խնդիրների համար հանրապետության նախագահը միայնակ է պատասխանատու։ 172 Այնուամենայնիվ, անվտանգության երաշխավորը երկրի նախագահն է։ 172 Ուրեմն, հանրապետության նախագահն էլ պատասխանատու է, եթե Սահմանադրության տառի տեսակետից նայենք։ Նախագահը ցանկացած պահի կարող է վերանայել կառավարության կազմը, դա իր իրավունքն է։ Այսինքն՝ այս խաղի կանոններին համաձայն են առնվազն չորս կողմերը՝ նախագահը եւ երեք կուսակցությունները։ 172 ԱԺ առաջին նիստի օրը ՀՀ նախագահն իր ելույթում ընդդիմությանը եւս հրավիրեց միասին աշխատելու, նույնիսկ ասաց, թե իշխանությունն իր թիկունքին պետք է զգա ընդդիմության շունչը։ Ինչո՞ւ իշխանությունները, մասնավորապես՝ նախագահը, միայն ընտրություններից հետո են նման բաներ ասում։ – Հատկապես ժողովրդավարական երկրներում ընդդիմությունն իրականացնում է հասարակական վերահսկողության գործառույթը։ Որովհետեւ իշխանությունը, իր խնդիրներով տարված, շատ հաճախ կարող է մոռանալ ինչ-ինչ սահմանափակումների մասին։ Ընդդիմության զսպող դերը շատ կարեւոր է։ Մանավանդ, եթե այն ներկայացված է խորհրդարանում։ Ի վերջո, ընդդիմության քննադատությունն ինքնանպատակ չէ, վերահսկողության գործառույթ է իրականացնում, կարող է նաեւ ազդել գործադիր իշխանության վարքի վրա։ Մի բան է, երբ իշխանությունն ընդդիմության հսկողության տակ է աշխատում, մի ուրիշ բան՝ երբ ընդդիմություն չկա։ Այդ դեպքում իշխանության ներսում կարող է ծնվել ընդդիմությունը։ Երեւի դա հասարակական պահանջ է։ Զուտ ընտրությունների փուլում ընդդիմությունն իրականացնում է իր երկրորդ կարեւոր առաքելությունը՝ փորձում է ստանալ իշխանությունը, որովհետեւ մտածում է, որ ինքն ավելի լավ կարող էր կառավարել, ավելի լավ է տեսնում իշխանության սխալները, ինքը դրանցում ընդգրկված չի։ Ընդդիմությունը քննադատում է եւ փորձում է իշխանությունը վերցնել։ Այս դեպքում մի քիչ ավելի սրվում են ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները։ Եվ խոսակցության տոնայնությունը, իհարկե, տարբեր է։ Երբ մենք արդեն մանդատի եւ կարեւորագույն պոստի համար, իհարկե, ավելի դաժան ենք իրար նկատմամբ, քան երբ դա ավարտվել է, եւ չորս տարի այս հարաբերությունների պայմաններում աշխատելու հնարավորություն կա։ – ԵԽ ԽՎ ամառային նիստում առաջարկ արվեց վերանայել Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը մանդատներ հանձնելու հարցը։ Առիթը Հայաստանում անցկացված ընտրություններում առկա ընտրախախտումներն էին։ Որքանո՞վ լուրջ կարող է լինել սա եւ ի՞նչ հետեւանքներ կունենա ՀՀ-ԵԽ հարաբերություններում։ – Մեր տարածաշրջանը միջազգային ուժերի համար ավելի հետաքրքիր է դարձել, քան միգուցե՝ էր ինչ-որ ժամանակ։ Աշխարհում տեղի ունեցող պրոցեսները, գուցե նաեւ՝ աշխարհի մեծերի ազդեցության ոլորտների վերանայման պրոցեսները, կարծես թե ավելի առարկայաբար մոտեցել են նաեւ Հարավային Կովկասին։ Ամեն պահի միջազգային հարաբերությունների կիզակետը կարող է փոխվել։ Մենք «տաք» տարածաշրջանում ենք գտնվում։ Դա նշանակում է՝ արտաքին քաղաքական ուժերին հետաքրքրում են մեզանում տեղի ունեցող ներքին քաղաքական պրոցեսները։ – Աշխարհաքաղաքական «տաք» հարաբերությունների ֆոնին ինչպիսի՞ն են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ – Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եթե մեկ բառով բնութագրեմ՝ լավ են, իհարկե, մենք որպես փոքր երկիր կարող ենք սխալներ թույլ տալ։ Շատ հաճախ մտածում ենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայություններից մեկը Հայաստանն է։ Բայց մենք գոնե պետք է թույլ տանք, որ Ռուսաստանը որոշի, թե մենք կարեւորության սանդղակում որտե՞ղ ենք գտնվում։ Մենք չենք կարող պահանջել, որ իր արտաքին քաղաքականության թիվ մեկ հարցը Ռուսաստանը համարի Հայաստանը։ Հենց այդպես մտածեցինք՝ սխալվելու ենք, այսինքն՝ պետք է իրականությունը հասկանանք։ Ռուսաստանն էլ է բազմագույն, բարդ, նա էլ պրոբլեմներ ունի աշխարհի հետ։ Այսինքն՝ այս ամենը հաշվի առնելով, մեր հարաբերությունները լավ են, վատ չեն։ – Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց, թե ադրբեջանական բանակը մարտունակ է եւ պատրաստ է ետ վերցնել «գրավյալ տարածքները», իսկ հայերը, ըստ նրա, իրենց տարօրինակ են պահում՝ հաղթողի պես։ Որքանո՞վ է վտանգավոր այս հայտարարությունը եւ ի՞նչ կարող է նշանակել։ – Նախ՝ կա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների փաստացի վիճակ՝ սահմաններ եւ ռազմաքաղաքական փաստացի արդյունք։ Ես մի բանում համաձայն եմ, որ մեր առաջիկա քայլերը միայն փաստացի վիճակի հետ չի կարելի կապել, նաեւ պետք է հնարավոր սցենարները հաշվի առնել։ Ադրբեջանը տարածաշրջանի կարեւորագույն պետություններից մեկն է։ Գործընկերոջ, հակառակորդի ուժերը հաշվի չառնելն առնվազն արկածախնդրություն է։ Իրադրության սթափ գնահատականները կան, եւ մեր ռազմաքաղաքական ամրությունը, բանակը մեր պետության ուշադրության կենտրոնում են եւ այնպես, որ մենք ձեռք բերածը չվտանգենք, որ մենք կարողանանք չկորցնել խաղաղ բանակցությունների եւ խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Որեւէ ծայրահեղություն վտանգավոր է։ – ԱՄՆ-Ռուսաստան-Իրան գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակ, եւ այս ամենի մեջ՝ Հայաստանն իր կոմպլեմենտար քաղաքականությամբ։ Որքանո՞վ է այն այսօր ճիշտ, կողմնորոշման պակաս չե՞ք տեսնում։ – Ես ձեզ մի հարց տամ՝ իսկ ձեր կարծիքով, որտե՞ղ է Ռուսաստանը։ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ տարբեր կողմերո՞ւմ են։ Դուք ընդունում եք, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններն այդքան բյուրեղացած չեն, եւ ուզում եք, որ փոքրիկ Հայաստանը բյուրեղացած հարաբերություններ դնի սեղանի՞ն։ Խելագար չենք, չէ՞, մենք չենք կարող արկածների ետեւից գնալ։ Եթե նույն Ռուսաստանում եվրոինտեգրացման պրոցեսները բավականին խորությամբ զարգանում են, եթե նույն Ռուսաստանում ամեն ինչ արվում է ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերություններ ունենալու համար, մենք ինչո՞ւ պետք է բարիկադներ տեսնենք։ Սա կոմպլեմենտարիզմի խնդիր չէ, սթափ մտածողության խնդիր է։ Նույնիսկ ԱՄՆ-Իրան հարաբերությունները չեմ համարում ավարտված, փակված եւ պատերազմի վերածված։ Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի հետ։ Ինչո՞ւ պետք է այս վիճակը փոխենք։ Եթե աշխարհում շատ բաներ կփոխվեն արմատականորեն, մենք էլ կորոշենք, դուռը մի լավ կփակենք՝ ներսում կնստենք կորոշենք, թե ինչ անել։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել