«ԿԱՄԱԿԱՏԱՐ» ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Պատասխան ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանին Վազգեն Կարախանյան, քեզ չէի պատասխանի, քեզ կհամարեի մեկը այն տասնյակ նախկին նվիրյալներից, որ հետո ՊԱԿ-ի կամակատար է դարձել կամ կմտածեի, թե այսօր մի բաժակ ավել ես խմել, ու կանցնեի։ Բայց երբ քո թուլությունը կամ բնական մարդկային նահանջը փորձում ես հիմնավորել անկոտրում էության խորհրդանիշ Ստեփան Զատիկյանին վկայակոչելով՝ ես պարտավոր եմ ասել՝ կանգ առ, դա արդեն ստորություն է։ Նույնիսկ գնդակահարության սպառնալիքի տակ Ստեփան Զատիկյանը չընկրկեց, «կոմպրոմիսի չգնաց» ԿաԳեԲե-ի հետ, ավելին՝ բառ չփոխանակեց նրանց հետ եւ հանգիստ խղճով գնաց գնդակահարության: Հիմա դու Անդրանիկ Մարգարյանի փաստաբանն ես դարձել եւ վկայում ես, թե Ստեփան Զատիկյանի հորդորո՞վ էր Անդրանիկը ներում խնդրում ԿաԳեԲե-ից եւ հրաժարվում հանուն անկախության մեր պայքարից, իր երդումից, Ազգային Միացյալ Կուսակցությունից։ Համաձայն չե՞ս, որ քո արածը ամենաամոթալի քայլն է, որ կարող է անել Ստեփանին մոտիկից ճանաչող որեւէ մեկը: Դու՝ 1974թ. նախկին քաղկալանավոր, որ 1 տարվա կալանք ես ստացել պահեստումդ պակասորդի համար, 1974թ.-ից այս կողմ ի՞նչ ազգային գործունեություն ես դրսեւորել, բացի նրանից, որ պարբերաբար այցելել ես իմ ծնողներին եւ, իսկապես որպես մարդ, օրինավոր ընկեր, մխիթարել նրանց, մի բան, որ զարմանալիորեն երբեք չի արել հայկական ավանդական ընտանիքի զավակ Անդրանիկ Մարգարյանը: Հիմա Ստեփանը՝ քրոջս ամուսինը, չկա, եւ դուք նրա անունն եք փորձում շահարկել, նրա զինակիցն եք ներկայանում: Ստեփանի զինակիցներին իր հետ 1979 թվականին գնդակահարեցին, ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանին նույն տարիներին կտտանքների ենթարկեցին, իսկ դուք առոք-փառոք բազմանում ու բարգավաճում էիք: 1987թ.-ին, երբ ես վերադարձա կալանքից, մնացել էի նույն դիրքերում. դուք էիք փոխվել։ ԱՄԿ172ի անունը չէիք տալիս եւ ԿաԳեԲե-ի հովանավորությունը վայելող հակաանկախական «Հայ դատ» խմբակի անդամ էիք դարձել։ 17 տարուց ավելի բանտերում ու աքսորներում եղած ձեր ղեկավարի ու նախկին ընկերոջ հասցեին ԿաԳեԲե172ի հանձնարարությամբ զրպարտանքներ էիք տարածում՝ անկախության կողմնակից է, ուրեմն ամերիկյան գործակալ է, ուզում է թուրքերը հայերին կոտորեն, ժողովրդավարության կողմնակից է, ուրեմն երվրոպամետ է՝ սիոնիստ ու մասոն, բանտերում դիմացել է, ուրեմն ԿաԳեԲե-ից է: Դու գրում ես, որ ես ԱՄԿ172ն պառակտեցի, բայց դու ո՞վ ես, որ դրա մասին խոսես: ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանը այն հարցին, թե ի՞նչ եղավ ԱՄԿ-ն, 1989թ-ին «Գարուն» ամսագրում պատասխանել է. «ԱՄԿ-ն դարձավ ԱԻՄ»: Այո՛, 1973թ.-ին ես ունեցել եմ տարաձայնություն Ստեփանի հետ, սակայն դա երբեք չի վերաբերել «Անկախություն հանրաքվեի ճանապարհով» գաղափարին: Դու լավ գիտես, որ ինքն ինձ առաջարկում էր մեկնել արտասահման, իսկ ես դեմ էի, եւ ինչպես դու, այնպես էլ Անդրանիկը իմ ղեկավարությամբ էիք գործում։ Դուք դարձել եք ռուսասեր, Հայրիկյանն էլ՝ հակառուս: Իմ ռուս ընկերներն էին Սախարովը, Կուզնեցովը, Սոլդատովը, Բուտչենկոն, Կովալյովը, Տիմոֆեեւը, Կորյագինը … Դու կարո՞ղ ես գոնե մեկ ռուս ընկերոջ հիշել: Այո՛, ես հակառուս եմ, երբ ռուսը հակամարդ է, հակահայ է, երբ Արցախն ու Նախիջեւանը տվել է Ադրբեջանին, Կարսն ու Արդահանը՝ թուրքերին, երբ իմ երկրում արտակարգ դրություն է մտցրել, սպանել Չարենցին ու Մինաս Ավետիսյանին: Ասում ես՝ ԱԻՄ172ն ընտրություններում ձայն չի հավաքել, տեղյակ չե՞ս, որ մայիսի 25-ին ընտրություններ չեն եղել եւ դրանք ընտրություն համարողներին ես հրապարակավ սրիկա եմ հայտարարել: Այդ օրն իրենց ազգասեր հորջորջող մի խումբ սրիկաներ ժամանակավորապես պարտության մատնելով ժողովրդին՝ հասան իշխանության: Դո՛ւ, Վազգեն, այդ սրիկաների հետ ես, ես եւ ԱԻՄ-ը՝ մեր պարտված ժողովրդի: Նժդեհական եք «փախնում», Նժդեհի հրապարակում շարունակում է մնալ Նժդեհին բանտում տանջամահ անողներին խորհրդանշող Սպանդարյանի արձանը: Ձեր իշխանության օրոք Վռամշապուհ արքան ստորադասվեց կոմունիստ Ամիրյանին, Սիամանթոն՝ Նժդեհին հալածող Կասյանին, Նժդեհի ուղղագրությունը՝ կոմունիստական խեղագրությանը, Արցախը՝ Ղարաբաղին, շրջանառության մեջ դրվեց Պետրովիչ, Կարապետովիչ, Պետրոսօղլի կամ Կարապետօղլի դիմելաձեւը, հայրենիք ժամանող հայի անձնագրում ռուսերեն կնիք դնելուց բացի, ստիպում եք լսել ձեր նախկին տերերի սրտառուչ ռուսերենը։ Ձեր օրոք մեր հայկական ազգային անվտանգության ծառայողները որպես իրենց օր նշում են «չեկիստի օրը», վերականգնվեց Մարտի 8172ը (ի հաշիվ Ապրիլի 7172ի) եւ Մայիսի 1172ը։ Եթովպիային միլիոններով պարտք զիջող Ռուսաստանին հանձնեցիք Հայաստանի ստրատեգիական նշանակության օբյեկտները: ԿաԳեԲե-ն ձեր ներկայիս շեֆին՝ Անդրանիկ Մարգարյանին առաջարկեց «Ներման դիմում գրի՝ քեզ կազատենք», Անդրանիկը գրեց եւ ազատվեց, այսինքն՝ կատարեց ԿաԳեԲե-ի կամքը, հետեւաբար՝ դարձավ կա172մա172կա172տար: Նույն ժամանակում Ռազմիկ Զոհրաբյանը չգրեց ներման դիմում, այսինքն՝ այն ժամանակ կամակատար չդարձավ: Մի վիրավորվիր, այս փոքրիկ դասը քո հայերենի իմացության մակարդակի մասին իմ պատկերացման արձագանքն է: Ես իմ բոլոր հայտարարությունները հիմնավորում էի: ԿաԳեԲե-ն դեմ էր ժողովրդավարությանը, Անդրանիկն ու Ռոբերտը վերջին ընտրություններով տապալեցին ժողովրդավարությունը Հայաստանում, ԿաԳեԲե-ն դեմ էր ԱԻՄ-ին եւ նրա ղեկավարին նույնիսկ Աֆրիկա արտաքսեց, այսօր Ռոբերտը եւ հանրապետականները նախ 1999-ին պառլամենտ չթողեցին ԱԻՄ-ին, ապա նրանից վերցրին սահմանադրական բարեփոխումների գործը՝ տապալելու նպատակով, հիմա էլ գրասենյակներն են փակում: ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ