Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԱԿ-Ը «ԿԴԱՏԱՊԱՐՏԷ»

Հունիս 25,2003 00:00

ՌԱԿ-Ը «ԿԴԱՏԱՊԱՐՏԷ» ՌԱԿ կենտրոնական վարչությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «ՌԱԿ-ը կը դատապարտէ ամէն կարգի ընտրական խախտումները, որոնք գործադրուեցան իշխանութեանց մեղսակցութեամբ կամ, առնուազն՝ գիտակցութեամբ։ ՌԱԿ-ը կը դատապարտէ քաղաքական բոլոր այն հոսանքներն ու ուժերը, որոնք նախընտրական շրջանին ճամբայ ելած էին ՀՌԱԿ-ի հետ, ապահովելով անոր գործակցութիւնը, սակայն ընտրութեանց աւարտին Ազգային Ժողովէն դուրս պահեցին զայն։ Քիչ է յուսախաբութիւն որակել այս զարգացումը զոր ապրեցան ՌԱԿ-ի բոլոր շրջանակները, որոնք մամուլով եւ այլ գործօններով թիկունք կանգնած էին օրուան իշխանութեան հետ անոր կողքին գործող քաղաքական ուժերուն։ ՌԱԿ-ը կը ծրագրէ աւելի եւս համադրել իր գործակցութիւնը ՀՌԱԿ-ի հետ, ապագային միասնաբար դիմակայելու քաղաքական այն մարտահրավէրները, որոնք կրնան պարզուիլ մեր դիմաց՝ ներհայրենական թէ սփիւռքեան ճակատներուն վրայ։ Այսուհետեւ ՌԱԿ-ը իրեն կը վերապահէ մշակել նոր յարաբերութիւններ հայրենի քաղաքական զանազան հոսանքներու հետ՝ միշտ մէկնելով իր աւանդական ուղեգիծի սկզբունքներէն, որոնց նպատակն է ամրապնդել մեր երկրի պետականութիւնը եւ երաշխաւորել մեր բազմաչարչար ժողովուրդի բարօրութիւնը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել