Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՐԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ՉԿԱ»

Հունիս 21,2003 00:00

«ՎՐԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ՉԿԱ» Բաքու-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ իր պարզաբանումներն է տալիս Վրաստանի խորհրդարանի անդամ Կախա Չիտայան Կախա Չիտայան ծնվել է 1951 թ-ին: 1974 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Քաղաքական գործունեությունն սկսել է 1992թ-ին, 1995 եւ 1999 գումարման խորհրդարանի պատգամավոր է եղել: Այդ տարիներին գլխավորել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը, իսկ 1999-2002 թթ.՝ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության խորհրդարանական հանձնաժողովը: Այժմ «Միավորված դեմոկրատներ» ֆրակցիայի անդամ է: – Վերջերս Վրաստանից հետո Հայաստան այցելեց Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Էդ Մելքերտը: Նա ասաց, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի շուրջ իրավիճակի մեջ ինքը որոշակի առաջընթաց է նկատել: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նկատի ուներ պրն Մելքերտը: 172 Շինարարների կողմից հաշվի են առնվել նավթամուղի գործարկման անվտանգության հետ կապված բոլոր դիտողությունները, որոնք արտահայտվել են Վրաստանի շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության նախարարությունում, խորհրդարանում եւ հասարակական կազմակերպությունների հետ ունեցած հանդիպումներում։ Նավթամուղի կառուցման հիմնական պատվիրատու Բրիթիշ Պետրոլեումի (ԲՊ) կողմից տրամադրվել են լրացուցիչ միջոցներ անվտանգությունն ապահովելու համար։ Էդ Մելքերտը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել վերն ասվածը։ Իսկ Վրաստանի հասարակայնության մեջ գոյություն ունեցող տարբեր կարծիքները միանգամայն նորմալ երեւույթ են։ Ավելին, այս առիթով բանավեճերը նպաստում են բնապահպանական պրոբլեմների նկատմամբ հետաքրքրության աճին, ինչն իր հերթին խթանում է բնապահպանական անվտանգությունն ուժեղացնելու համար լրացուցիչ միջոցների ներգրավումը։ 172 Մեր տեղեկություններով, ԲՊ172ն խնդրում է Վրաստանի կառավարությանը խախտել սեփական բնապահպանական օրենսդրությունը եւ թեեւ Բորժոմի կիրճը նավթամուղի երթուղի մտցնելուն այլընտրանք կա, սակայն այդ տարբերակը չի քննարկվել։ «ԲՊ-Ադրբեջանի» ղեկավար Դեւիդ Վուդվորդը նախագահ Շեւարդնաձեին ուղղված նամակում գրել է. «Հավանաբար անհրաժեշտություն կա տեղեկացնելու փորձագետներին, որոնց հետ դուք առաջիկա շաբաթները զրուցելու եք, որ տարածքով անցնող երթուղիները անփոփոխ են եւ այդպես էլ մնալու են»։ Կարելի՞ է վերն ասվածը գնահատել իբրեւ յուրօրինակ ճնշում Վրաստանի իշխանությունների վրա։ 172 Միանգամայն բնական է նավթային կորպորացիաների ձգտումը նման պրոյեկտներն իրականացնել նվազագույն ծախսերով։ Այդ պրոցեսին դիմագրավում են բնապահպանական երաշխիքների ապահովման հետ կապված օբյեկտիվ մտավախությունները։ Օպտիմալ տարբերակը այս երկու գործոնների հավասարակշռված լուծումն է։ Անտարակույս, Ազգային պարկի տարածքով նավթամուղի անցկացման փաստն ինքնին չի կարող չհարուցել հասարակայնության, հատկապես բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների որոշակի տագնապը։ Մյուս կողմից, ելնելով ազգային ստրատեգիական շահերից, պետք է գտնվեն փոխզիջումային լուծումներ։ Նախագահ Շեւարդնաձեին ուղղված իր նամակում պրն Վուդվորդը նկատի է ունեցել երթուղու փոփոխության հնարավորություն՝ միայն բնապահպանական ռիսկի անհերքելի փաստական հիմնավորվածության դեպքում։ Շատ փորձագետների գնահատականներով, իրենց մշակած հանձնարարականները անվերապահորեն կատարելու դեպքում գործնականում հնարավոր է ամբողջությամբ ապահովել բնապահպանական անվտանգությունը։ Ելնելով վերն ասվածից, պրն Վուդվորդի արտահայտությունը ես չէի գնահատի իբրեւ ճնշում Վրաստանի իշխանությունների վրա։ 172 Մեր տվյալներով, նավթամուղի կառուցման եւ շահագործման տենդերների մեծ մասը միջազգային է լինելու։ Այսինքն, Վրաստանի քաղաքացիները շատ փոքր հնարավորություն ունեն աշխատատեղեր ստանալու։ Թեեւ ենթադրվում էր, որ նավթամուղի կառուցումը կլուծի շատ սոցիալական խնդիրներ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հակասությունը։ 172 Միջազգային տենդեր դեռ չի նշանակում օտարերկրյա աշխատուժի ներգրավում։ Հաղթող կոմպանիան ղեկավարում է շինարարությունը եւ, անշուշտ, շահագրգռված է, որ ծախսերը առավելագույնս նվազեցվեն։ Դժվար է պատկերացնել, թե դրան կարելի է հասնել՝ շինարարության մեջ ներգրավելով օտարերկրյա թանկ աշխատուժ։ Պրոեկտին կմասնակցի անհրաժեշտ թվից ոչ ավելի, ոչ պակաս աշխատուժ։ Ինչ վերաբերում է պրոեկտի նշանակությանը, սոցիալական պրոբլեմների եւ զբաղվածության տեսանկյունից, այստեղ նկատի է առնվում նավթամուղի հետագա շահագործումը, անվտանգությունը, գործարկումը, վերանորոգումը եւ այլն, եւ ոչ թե միայն շինարարությունն ապահովելու համար որակյալ աշխատակիցների ներգրավումը։ 172 Վրաց վերլուծաբաններն իրենք են պնդում, որ Վրաստանի համար ԲԹՋ172ն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական նշանակություն ունի։ Մյուս կողմից ակնհայտ է, որ կառույցը Վրաստանի եւ ողջ տարածաշրջանի համար կարող է բնապահպանական խնդիրները առաջացնել: Ձեր երկրի ազգային անվտանգության տեսակետից ինչքանո՞վ են այս երկու հանգամանքները համեմատելի։ 172 Կառույցի կարեւորությունը ոչ մի կասկած չի հարուցում։ Ակնհայտ է, որ ցանկացած ներդրում ունի ոչ միայն զուտ տնտեսական, այլեւ ստրատեգիական նշանակություն։ Կարծում եմ, որ այնքան էլ էական չէ վիճել, թե այս երկուսից որն է ավելի կարեւոր։ Ինչ վերաբերում է «Վրաստանի եւ ողջ տարածաշրջանի համար բնապահպանական խնդիրներին», ապա ես փորձեցի նկարագրել ռիսկը նվազեցնելու նպատակներով ձեռնարկված միջոցները։ Ելնելով վերը շարադրվածից, անձամբ ինձ համար ակնհայտ է ԲԹՋ պրոեկտի իրականացման նշանակությունը Վրաստանի ազգային անվտանգության, նրա կայունության տեսակետից, ինչն իր հերթին, անշուշտ, դրական կանդրադառնա ողջ հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալwww.caucasusjournalists.net հասցեում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել