Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հունիս 20,2003 00:00

ԵՐԱԺՇՏԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը հաղթեց ավտոռալիի մրցումներում Այդպիսիներից է մեծ արագությունների ու ռիսկի մարզաձեւ ավտոռալին։ Ավտոռալին Հայաստանում սիրված մարզաձեւ է, ունի բազմաթիվ հետնորդներ։ Բայց այդպես էլ այն չի դասվել ավանդականների շարքը։ Վերջին տարիներին ավտոսպորտի նկատմամբ հետաքրքրությունը կրկին մեծացել է ու այն վերականգնելու ուղղությամբ որոշ քայլեր են արվում։ Եվ ուրախալի է, որ մրցումների մասնակցելու հնարավորություն է տրվում նաեւ մարզաձեւի սիրահարներին։ Վերջին նման միջոցառումը, որ կարելի է միջազգային համարել, քանի որ դրան մասնակցում էին նաեւ Իրանի եւ ԱՄՆ-ի մի քանի անձնակազմեր, կազմակերպել էր «Ադվենտուրը»։ Մեկնարկը տրվել է Երեւանում։ Այնուհետեւ մրցուղին գոտեւորել է Սեւանա լիճը, անցել Վանաձոր, Ապարանով ու Բյուրականով վերադարձել Երեւան։ Մրցարշավը մարզական ցուցանիշներից բացի հետաքրքիր էր նաեւ նրանով, որ դրան սիրողական կարգով մասնակցել եւ հաղթել է սիրված երգահան Արա Գեւորգյանը։ – Մեր խմբում կային տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Նրանք եկել էին իրենց անձնական օգտագործման մեքենաներով,- պատմում է Արան։- Իմ ՎԱԶ- 2109-ը նոր չէր եւ հատուկ մարզական դասընթացներ չէի անցել։ – Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել ավտոռալիին։ – Նախ, որովհետեւ շատ եմ սիրում ավտոսպորտը։ Ապա, եթե հիշում եք, ինքս նվագել եմ «Ռալի» խմբում։ Եվ իմ մասնակցությունը ես նվիրեցի այդ խմբի երաժիշտ Թադեւոս Խաչատրյանի հիշատակին։ – Հաղթելու ակնկալիք ունեի՞ր։ – Բացարձակապես ոչ։ Պարզապես, մասնակցելն էր հաճելի։ Գուցե իմ եւ իմ շտուրման Սարգիս Թաշչյանի բախտը բերեց։ Մեզ գրավել էր մրցուղին, որն անցնում էր Հայաստանի այն տարածքներով, որտեղ երբեք չէինք եղել։ – Հաղթանակը նաեւ պարտավորեցնող է։ Հաջորդ մեկնարկներին մասնակցելո՞ւ ես։ – Ոչ: Այդ դեպքում պիտի շատ ժամանակ տրամադրեմ մեքենա վարելուն։ Գերադասում եմ զբաղվել երաժշտությամբ։ – Այսինքն ուզում ես մրցասպարեզը թողնել հաղթա՞ծ։ – Այո։ Կարելի է նաեւ այդպես ասել։ ՎԱՐԴԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել