Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԻԶԻՐՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԿՏԱ՞

Հունիս 19,2003 00:00

ԳԻԶԻՐՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԿՏԱ՞ Հատուկենտ դեպքերից մեկը, երբ դատախազությունը գործ է հարուցել քվեաթերթիկների լցոնման վերաբերյալ փաստի առնչությամբ՝ վերաբերում է թիվ 18 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սուրեն Աբրահամյանին՝ հօգուտ նրա մեկը փորձել էր 2 քվեաթերթիկ նետել քվեատուփը: Այս առնչությամբ Սուրեն Աբրահամյանն ասաց. «Անկեղծ ասած՝ չեմ ճանաչում այդ մարդուն, որը ցանկացել է իմ օգտին նետել չկնքված քվեաթերթիկներ (այսինքն՝ սարքել են, բայց խելքները չի կտրել, որ այդ մարդու ձեռքը տան գոնե կնքված քվեաթերթիկներ), բայց ինձ դուր եկավ ողջ իրավապահ համակարգի օպերատիվ արձագանքումը: Է՛լ բռնող խումբն էր այնտեղ, է՛լ հեռուստաընկերությունների աշխատակիցները… Այն դեպքում՝ երբ 3 ժամ 45 րոպե շարունակ ընտրական 2 տեղամասերում հանձնաժողովի նախագահը, տեղակալն ու քարտուղարը վերցրել էին քվեատուփը, ցուցակները ու գնացել անհայտ ուղղությամբ, իսկ մենք զանգում էինք անգամ Ինտերպոլ՝ ոչ մեկը չէր արձագանքում: Նույնիսկ ԿԸՀ-ն ասում էր. «Մենք այս պահին պարապ մարդ չունենք, որ ուղարկենք՝ զբաղվի դրանով, դուք ավելի ուշ զանգահարեք»: Ապա ավելացրեց. «Ուզում եմ իշխանության հետ գալ կոալիցիոն համաձայնության: Մեկ անգամ եւս եմ դիմում՝ իմ շրջապատին թող հանգիստ թողնեն: Ու թող կարճեն հարուցված այդ անբարո գործերը՝ հատկապես մարզադաշտի հետ կապված: Այդ շինարարական կազմակերպությունները եւ մարզադաշտի տնօրենն առնվազն արժանի էին կառավարական պարգեւների: Բայց քանի որ նաեւ իմ անվան հետ էր կապված այդ մարզադաշտի շինարարությունը՝ նրանք չարժանացան նույնիսկ մարդկային մի վերաբերմունքի: Շա՞տ եք ուզում ազատվել Աբրահամյանից՝ ձեւն ասեմ, բարիշենք: Ժամանակին՝ թեւս կոտրվեր, Մուշեղ Սաղաթելյանի միջնորդությամբ Աշոտ Գիզիրյանին հողահատկացում արեցի Նորքի բարձրունքներում, ու կառուցեց այդ պալատները: Թո՛ղ Հայկ Հարությունյանն ու Սերժը տանեն Գիզիրյանին ու համոզեն կամ ծեծեն ու ընդունել տան, որ ինձ այդ հողահատկացման համար 5 հազար դոլար փող է տվել: Հավատացնում եմ բոլորին՝ հե՛նց Գիզիրյանն ընդունեց, որ ինձ փող է տվել՝ ես կընդունեմ: Համ այդ չարիքից կպրծնեն՝ համ էլ ինձնից»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել