Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ն արդեն պակա՞ս կարեւոր է

Հունիս 18,2003 00:00

ՄԱԿ-ն արդեն պակա՞ս կարեւոր է Տարբեր երկրներում գնահատում են այդ միջազգային կազմակերպության հեղինակությունը ՄԱԿ-ի վերջերս պատրաստած տեղեկանքը կրում է «Փոփոխվող աշխարհի տեսակետները: Ինչպես է լայն հասարակությունը դիտարկում՝ 1. Իրաքի պատերազմը, 2. ժողովրդավարությունը, 3. իսլամը եւ կառավարումը, 4. գլոբալիզացիան» վերնագիրը։ Ըստ այդ ուսումնասիրության, աշխարհն ընդհանուր առմամբ ընդունում է ժողովրդավարական արժեքները եւ ազատ շուկան, այդուհանդերձ Իրաքի հետ պատերազմը նշանակալից կերպով բաժանել է աշխարհի հասարակություններին տարբեր մասերի։ Հիմնված լինելով Իրաքի պատերազմի, անվտանգության գլոբալ եւ տարածաշրջանային պահանջների եւ ամերիկյան միակողմանիության վրա՝ զեկույցը լուսաբանում է ՄԱԿ-ի դերը եւ հասարակական դիրքը նոր գլոբալ կոնտեքստում, որը կարելի է ձեւակերպել այսպես՝ «Պակաս կարեւոր է 2003-ի մայիսին, քան 2003-ի մարտին»։ ՄԱԿ-ի մասին դրական կարծիքները աստիճանական՝ մեկ երրորդով անկում են ապրել ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում եւ կտրուկ անկում են ապրել իսրայելցիների եւ պաղեստինցիների շրջանում։ Հորդանանում, Թուրքիայում, Լիբանանում, Ֆրանսիայում եւ Բրազիլիայում (այժմ նաեւ ԱՄՆ-ում, Բրիտանիայում եւ Պակիստանում) հստակորեն ՄԱԿ-ի մասին խրախուսական կարծիքներ չկան։ ՄԱԿ-ի գերագույն քարտուղար Քոֆի Անանը վստահություն վայելում է երրորդ կարգի երկրներում։ Արեւմտյան եւ ոչ մուսուլմանական երկրներում Թոնի Բլեերը եւ Քոֆի Անանը գլխավորում են առավել արժանահավատություն ներշնչող գործիչների ցուցակը։ Անանը ամենաբարձր վարկանիշն ունեցող առաջնորդի համբավ ունի բրիտանացիների, իտալացիների, իսպանացիների, բրազիլացիների եւ հարավկորեացիների շրջանում։ Նրա վարկանիշը ցածր է Իսրայելում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում։ Գլոբալիզացիան եւ դրա հետ ասոցիացվող միջազգային ֆինանսական ինստիտուտները՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, ավելի շատ դրական, քան բացասական են գնահատվում Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում եւ Միջին Արեւելքում։ Արգենտինան, Բրազիլիան, Հորդանանը եւ Թուրքիան բացառություն են այս ցանկում։ Բնապահպանական խնդիրների հարցում ֆրանսիացիների երկու երրորդի եւ ամերիկացիների 54%-ի կարծիքով, վերջնական խոսքը պիտի լինի իրենց ազգային կառավարություններինը, ոչ թե միջազգային կազմակերպություններինը, ինչպիսին ՄԱԿ-ն է։ Մինչդեռ Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում մեծամասնությունն այդ դերը վերապահում է միջազգային կազմակերպություններին։ Պատրաստեց Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել