Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՇԽՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻՑ

Հունիս 14,2003 00:00

ԻՇԽՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻՑ Հենց ՀՀԿ-ն վերահաստատեց իր դիրքերն իշխանությունում՝ ակտիվացավ դեպի այս կուսակցություն այն մարդկանց հոսքը, որոնք միշտ հայտնվում են իշխող ուժի շրջապատում: Վերջին օրինակը՝ նոր խորհրդարանի ղեկավարության ընտրության ընթացքում հանկարծ պարզվեց, որ ՀՀԿ անդամ է դարձել իբրեւ անկուսակցական ընտրված՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ամբիոնի վարիչ Ռաֆիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ նա ժամանակին կոմունիստ էր, հետո՝ ռամկավար, հետո՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, որը համագործակցում էր 1995-ի «Հանրապետություն» իշխանական միավորման հետ: Հիմա պրն Պետրոսյանը հանրապետական է, ու թերեւս նաեւ դրա շնորհիվ դարձավ առանցքային հանձնաժողովներից մեկի՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է բացահայտվել, որ Ռաֆիկ Պետրոսյանը տարոնականության եւ նժդեհականության գաղափարակիրն է: Ի պատասխան նա նախ անդրադարձավ ընդհանրապես իշխող կուսակցության ուղեկիցներին, սակայն պատասխանի մնացած հատվածում էլ նախընտրեց ընդհանրական ձեւակերպումները. «Դա նոր երեւույթ չի եւ կապված չէ Հանրապետական կուսակցության հետ: Սա մեր կյանքի անբաժանելի մասերից մեկն է: Նման մարդիկ եղե՛լ են, կա՛ն եւ կլինե՛ն, ընդ որում՝ ոչ միայն ՀՀԿ գալու առումով, այլ նաեւ մնացյալ՝ հատկապես խորհրդարանում ներկայացված կուսակցություններ: Բայց կյանքն ավելի բազմազան է, եւ ունի կարգավորման մեխանիզմներ: Ի վերջո՝ ցանկացած քայլ կարելի է քննարկել եւ լուծել: Ամենակարեւորը պատրաստակամությունն է: Միանգամյա ակտ չի դա, թե ինչ-որ մարդիկ ընդունվում են կուսակցություն, եւ դրանով ավարտվում է ամեն ինչ: Մարդկանց գործունեությունը բոլորի աչքի առաջ է, եւ երբ պարզ է, որ այս կամ այն մարդը կապ չունի տվյալ կուսակցության հետ՝ իրեն հրավիրում են զբաղվելու այլ գործունեությամբ»: Հարցին՝ թե կուսակցությունն իրեն որքանո՞վ է փորձում ապահովագրել պատեհապաշտների գրոհի հերթական թիրախը դառնալու հեռանկարից, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Կուսակցության մեջ պետք է լինի մեխանիզմ, որը հնարավորություն տա ցանկացածին առնչվող խնդիր քննարկել եւ ընդունել որոշումներ՝ ընդհուպ մինչեւ կուսակցությունից հեռացումը»: Ըստ ամենայնի՝ առայժմ նման մեխանիզմ չկա, այլապես հանրապետականի զավակներից մեկը դառնալու հանկարծակի ցանկությամբ ընտրություններից հետո արթնացածները չէին հայտնվի ՀՀԿ-ում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30