Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԻ՛ ԳՆԴԱԿԱՀԱՐԵՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ»

Հունիս 13,2003 00:00

«ՄԻ՛ ԳՆԴԱԿԱՀԱՐԵՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ» Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 1 տարուց ավելի գտնվող Գեղամ Ղազարյանի դիմումներին պատասխանող չկա։ Մինչդեռ դիմումը ստանալու եւ դրական՝ ընթացք տալու մասին պարտավոր են ժամանակին իրազեկել ազատազրկվածին։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին Գ. Ղազարյանի դիմումները չեն հասնում։ «Բազմիցս դիմել-բողոքել եմ Ձեզ (03.04.03թ., 16.04.03թ., 21.04.03թ.), սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել»,-գրում է Գ. Ղազարյանը։ «Նշված դիմում-բողոքներով հայտնել եմ Ձեզ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատավոր Յուրի Բաղդասարյանի կողմից իմ նկատմամբ կատարվող ապօրինությունների մասին։ Դատարանը ՀՀ պետական դատարա՞ն է, թե՞ սեփականաշնորհված «անհատ ձեռներեց- դատավորի» կողմից»,- շարունակում է նա։ Ազատազրկվածը տեղեկացնում է, որ դատարանում քննվող գործով (մեղադրվում է Լյուդվիգ Ղեւոնդյանի սպանության գործով, որպես դրդիչ) ինքը նախկինում ճանաչվել է որպես տուժող (նռնակով տունն էին պայթեցրել)։ Եվ իրեն հետագայում մեղադրանք առաջադրելով՝ կատարվել է օրենքի խախտում։ ՀՀ նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանի 1997թ. նոյեմբերի 21-ի որոշմամբ դադարեցվել է Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կարճվել քրեական գործը։ «Ոչ ոք իրավունք չունի ՀՀ գլխավոր դատախազի գնդակահարվելուց հետո գնդակահարի նրա որոշումները։ Մինչ օրս վերոնշյալ որոշումը որեւէ մեկի կողմից չի վերացվել նույն մակարդակով»,-նախարարին ուղղված դիմումում նշում է նա։ Գ. Ղազարյանը «Առավոտի» միջոցով ակնկալում է, որ նախարարը վերջապես կտեղեկանա կատարվածի մասին եւ «կարգադրիչ վերաբերմունքով» կստիպի դատավորին «արդարադատությունը իրականացնել»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել