Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Հունիս 13,2003 00:00

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ Հունիսի 12-ին ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանի վերջին տուրում փոխվեց առաջատարը։ «Փյունիկը», հաղթելով «Միկային» 3։0 հաշվով, շրջանցեց Գյումրիի «Շիրակին», որը արտագնա խաղում ոչ-ոքի՝ 3։3, ավարտեց հանդիպումը Աբովյանի «Կոտայքի» հետ։ «Փյունիկ»-«Միկա» խաղում հանրապետության չեմպիոնի կազմում աչքի ընկան պատանի ֆուտբոլիստները՝ Բալեպ Նջումբուկը եւ Էդգար Մանուչարյանը։ Բայց առաջին հերթին պետք է արժանին մատուցել թխամորթ լեգեոներ Բալեպ Նջումբուկին, որն առաջին անգամ հանդես գալով «Փյունիկի» հիմնական կազմում, շատ լավ տպավորություն թողեց։ Նախ, Նջումբուկը մեծ ծավալի աշխատանք կատարեց եւ հետո էլ գերազանց կոմբինացիա ձեռնարկեց, որի եզրափակիչ հարվածից հետո երեւանցիները սկսեցին շնորհավորել երիտասարդ կամերունցուն։ Դա 63-րդ րոպեին էր։ Նջումբուկը տուգանային հրապարակի մատույցներում հաղթող դուրս եկավ գնդակի համար պայքարում, խաբս տվեց մեկ մրցակցի, պատ խաղարկելով Ռաֆայել Նազարյանի հետ, ներխուժեց տուգանային հրապարակ եւ Ֆելիքս Հակոբյանի ձեռքերի տակից գրավեց «Միկայի» դարպասը։ Գոլը, բնականաբար, ոգեւորեց «Փյունիկի» ֆուտբոլիստներին, որոնք նետվեցին առաջ՝ ստեղծելով եւս մի քանի վտանգավոր պահեր։ Առաջին գոլից 12 րոպե անց արդեն մարզադաշտ եկած ֆուտբոլասերները ծափողջունում էին Էդգար Մանուչարյանին, որը ստանալով գնդակն Աղվան Մկրտչյանից, հանգիստ կասեցրեց այն եւ ուժեղ հարվածով ուղարկեց «Միկայի» դարպասի հեռավոր անկյունը։ 2։0 հաշիվը, իհարկե, արդեն կարող էր փյունիկցիներին «թույլատրել» ավելի հանգիստ անցկացնել մնացած խաղաժամանակը։ Բայց այն բանից հետո, երբ Էմիլ Մեսրոպյանի նկատմամբ վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Վալերի Ալեքսանյանը, 10 ֆուտբոլիստով մնացած «Փյունիկը» չանցավ պաշտպանության եւ տարավ խոշոր հաշվով հաղթանակ։ Խոսե Բիլիբիոն սեփական կիսադաշտում խլեց գնդակը Դավիթ Գրիգորյանից, եւ անմիջապես հետեւեց փոխանցում դեպի Էդգար Մանուչարյանը։ Պատանի հարձակվողը չքաշվեց նույնիսկ փորձառու Արմեն Պետիկյանի ներկայությունից։ Ավելին, Մանուչարյանը մոտենալով տուգանային հրապարակին, նորից ուժեղ եւ դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը։ Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, եթե մրցավարները, մեր կարծիքով, արձանագրեին Խոսե Բիլիբիոյի գոլը։ Բիլիբիոն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկեց «Միկայի» դարպասը։ Մեզ թվաց, թե «Միկայի» պաշտպանները գնդակը հանեցին, երբ այն արդեն հատել էր գիծը։ Աբովյանում շատ կարեւոր 2 միավոր կորցրեց «Շիրակը»։ Շահելով խաղը «Կոտայքից» 2։0 հաշվով՝ Տիգրան Դավթյանի եւ Արտյոմ Հակոբյանի հարվածներից հետո, գյումրեցիները կարծես թե հանգստացան, ե՛ւ Արշակ Ամիրյանին, ե՛ւ Սարգիս Նազարյանին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ Բայց միեւնույն է, «Շիրակն» ավելի մոտ էր հաղթանակին։ Հանդիպման 78-րդ րոպեին Վարդան Բիչախչյանը հերթական անգամ առաջ մղեց «Շիրակին», իսկ 5 րոպե հետո «Շիրակը» նորից ձեռքից բաց թողեց հաղթական հաշիվը. այն բանից հետո, երբ նպատակին հասավ Վադիմ Կագրամանովի հարվածը։ Այսպիսով, «Կոտայքն» ու «Շիրակը» կիսեցին հաղթանակը, որից օգտվեց «Փյունիկը»։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30