Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ, ԲԱՅՑ ՄԱՆԴԱՏ ՍՏԱՑԱՆ

Հունիս 12,2003 00:00

ՉՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ, ԲԱՅՑ ՄԱՆԴԱՏ ՍՏԱՑԱՆ Պատգամավորական մանդատները ստանալու արարողակարգին երեկ չէին մասնակցում «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանությունը»։ «Ազգային միաբանությունից» Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց խմբակցության անդամ պատգամավորները համապատասխան լիազորագիր են ներկայացրել ԿԸՀ, որպեսզի իրենց մանդատները ստանան ԿԸՀ-ում «ԱՄ» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանից։ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը մերժել է «ԱՄ» այդ խնդրանքը։ Այժմ «ԱՄ»-ը կդիմի դատարան՝ ԿԸՀ-ի եւ Արտակ Սահրադյանի դեմ հայցով։ Մանդատները երեկ չստացան նաեւ Վիկտոր Դալլաքյանը եւ Սմբատ Այվազյանը։ Միակ ընդդիմադիր պատգամավորը, որ երեկ մասնակցեց արարողակարգին, Մանուկ Գասպարյանն էր։ Նա իր մասնակցությունը բացատրեց այսպես. «Ես մանդատ ստանալու չէի գալու, բայց, երբ «Արդարություն» դաշինքը հայտարարություն արեց, որ մանդատն այսօր չեն ստանալու, ես որոշեցի անկախ առողջական վիճակիցս գալ եւ ստանալ, որ չասեն, թե Մանուկ Գասպարյանն ինչ-որ մարդկանց դուդուկի տակ է պարում։ Հեչ կապ չունի, էդ մանդատն էսօր չստանամ՝ վաղը կստանամ Արթուր Բաղդասարյանի ձեռքից, ավելի վատ չի՞»։ Ի դեպ, մանդատը ստանալուց հետո Մանուկ Գասպարյանն այն մեկնեց վարչապետին եւ ասաց՝ առ։ Թե սա ինչ է նշանակում, հետո կերեւա։ Մ. Ե. Հ. Գ. «Արդարություն» դաշինքի պատգամավորները երեկ փուլ առ փուլ ԿԸՀ-ից ստացան իրենց պատգամավորական մանդատները։ Ստեփան Դեմիրճյանի մանդատը ստացավ Գրիգոր Հարությունյանը։ Արտակ Սահրադյանը շնորհավորական խոսքում մաղթել է, որ դաշինքը շարունակի պայքարը հանուն պետության կայունության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել