Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ

Մայիս 29,2003 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ Դեռեւս երկար «կվայելենք» այս հակաէսթետիկական տեսարաններն ու նախընտրական պաստառների հետքերը, որոնք, ի դեպ, անջրեւը չի լվանա: Զանազան պաստառների հայտարարությունների հետքեր շարունակում են քաղաքի պատերը զարդարել արդեն մի քանի տարի շարունակ, չնայած դրանց համար օրենքով կոնկրետ տեղեր են հատկացված: Այս ամենը մաքրելու համար միջոցներ են պահանջվում, որը երեւի թե քաղաքապետարանը չունի: Այդ պատճառով էլ Երեւանի քաղաքապետարանին առաջարկում ենք պատերը փնթիությունից ազատելու գործը պարտադրել համապատասխան կուսակցություններին ու թեկնածուներին: Ուսանելի օրինակ կլինի հատկապես կուսակցությունների ղեկավարների պատեր քերելու հանրօգուտ աշխատանքը, որն, ի դեպ, նույնպես նպատակահարմար է կատարել ընդմիջման ժամերին եւ հանգստյան օրերին: Ընդ որում, կամավորության սկզբունքը տվյալ դեպքում կիրառելը հակացուցված է, որովհետեւ, ինչպես հիշում ենք, դեռեւս նախընտրական շրջանում էին կուսակցականները խոստանում, որ պաստառները կպոկվեն ընտրությունների հաջորդ իսկ օրը: Շատ խանութների, սրճարանների, օֆիսների աշխատակիցների համար անակնկալ է եղել մեկ գիշեր անց իրենց հիմնարկի պատերը այս վիճակում տեսնելը: Անկարգությամբ հատկապես աչքի են ընկել Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռամկավար-ազատական կուսակցությունը եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Դիտորդների գնահատմամբ, ի դեպ, ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ կհավաքեր, եթե նախընտրական պաստառներն այսքան անճաշակ չլինեին: Իսկ քաղաքապետի ու փոխքաղաքապետի գլխավորած «Հզոր հայրենիքը» նախընտրել է օգտվել գովազդի քաղաքակիրթ ձեւերից: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել