Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերում դասավանդում են դպրոցի ուսուցիչներ

Մայիս 28,2003 00:00

Բուհերում դասավանդում են դպրոցի ուսուցիչներ Հանրապետությունում գործող պետական եւ մասնավոր բուհերի բոլոր ֆակուլտետների 1-ին եւ 2-րդ կուրսերը ԿԳՆ հրահանգով պետք է ուսումնասիրեն մայրենի լեզու: Իսկ ովքե՞ր են դասավանդողները: Ցավոք, ոչ միայն մասնավոր, այլեւ պետական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում կեսից ավելին միջնակարգ դպրոցի ուսուցիչներ են, որոնցից շատերն անգամ «ատեստացիա» չեն անցել: Ավելի ցավալի է այն բուհերի վիճակը, որոնք ունեն տարրական կրթության մեթոդիկայի եւ բանասիրական ֆակուլտետներ, եւ որոնց շրջանավարտները պիտի աշխատեն իբրեւ տարրական դասարանների եւ միջնակարգ դպրոցի մայրենի լեզվի եւ գրականության ուսուցիչներ: Լավ մասնագետ դառնալու նախապայմաններից մեկը մեթոդական առարկաների կայուն յուրացումն է: Դրանք ուսումնական պլանում բավական շատ են՝ բանավոր խոսքի զարգացում, լեզվի եւ գրականության դասավանդման մեթոդիկա, արտահայտիչ ընթերցանություն, խոսքի մշակույթի հիմունքներ եւ այլն: (Մամուլում մի քանի անգամ արդեն առաջարկություններ եղել են այն մասին, որ վերոնշյալ ֆակուլտետներ ունեցող բուհերը բացեն մեթոդիկայի ամբիոններ): Առավել ցավալի է այս առարկաների դրվածքը բուհերում՝ մասնագետների սակավության պատճառով: Եղածներն էլ մի տեսակ խուսափում են այս առարկայի վրա ծանրանալ: Մինչդեռ այս առարկան է ուսանողին հմտացնում այնպիսի հարցերում, թե ինչպես պետք է անցկացնել արտադասարանական ընթերցանության դասերը, զարգացնել սովորողի գրավոր եւ բանավոր խոսքը, կատարել բառարանային աշխատանք եւ այլն: Այսօր բուհերում գրականության դասավանդման մեթոդիկա առարկան վստահված է կամ դպրոցի գրականության ուսուցիչներին, կամ էլ գրականագետներին, ինչն էլ մեթոդիկայի դասախոսությունը վերածում է գրականության պատմության: Այդ է պատճառը, որ մոտ չորս տասնամյակ հանրապետության տարբեր դպրոցներում կատարած իմ դասավանդումները ցույց տվեցին, որ գրականության լավ դասը դարձել է հազվադեպ երեւույթ: Նախկինում կային ուսուցիչների կատարելագործման հանրապետական եւ քաղաքային ինստիտուտներ, որոնք մտահոգված էին ուսուցիչների վերապատրաստման հարցերով: Իսկ մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտը տարին մեկ անգամ կազմակերպում էր մանկավարժական ընթերցումներ՝ մտքերի աշխույժ փոխանակմամբ: Կար նաեւ մեթոդ-կենտրոնը, որն իր մեթոդական աշխատանքներով բավական օգնում էր ուսուցչին: Սակայն հիմա, այդ բոլորը միավորվելով «Կրթական բարեփոխումներ» անունը կրող հաստատությունում, վերը թվարկածները մոռացության են մատնել: ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱ Նգրականության դասավանդման մեթոդիկայի մասնագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել