Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂ ԵՎՐՈՊԱՑԻ՛Ք ՓՈԽԵՆ ԻՐԵՆՑ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Մայիս 27,2003 00:00

ԹՈՂ ԵՎՐՈՊԱՑԻ՛Ք ՓՈԽԵՆ ԻՐԵՆՑ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ Դա ավելի դյուրին կլինի, քան մեզ եվրոպական չափանիշներով ընտրություններ անցկացնելուն վարժեցնելը Ժամը 17-ի դրությամբ, ԱԺ համամասնական ընտրությունների արդյունքներն ամփոփվել էին 1063 ընտրատեղամասերում, որտեղ թեկնածուներին տրված ձայների թիվը 658.634-ն է: Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ. «Ազատական» դաշինք՝ 5497 ձայն, «Ազգային համաձայնություն»՝ 3508, «Ազգային միաբանություն»՝ 63594, «Աշխատանք, օրենք, միասնություն»՝ 5935, «Արդարություն» դաշինք՝ 92439, «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ 3528, «Արդյունաբերողների ու կանանց միություն» դաշինք՝ 13954, «Արժանապատվություն, ժողովրդավարական հայրենիք» դաշինք՝ 18469, Ժողովրդական կուսակցություն՝ 7072, ՀԺԱՄ՝ 27169, ՀԿԿ՝ 12063, ՀՀԿ՝ 162223, Հայաստանի նորացված կոմկուս՝ 3604, ՀՌԱԿ՝ 21961, ՀՔԴՄ՝ 4395, «Հայ արիների բռունցք»՝ 2233, ՀՅԴ՝ 68871, ՀՀՇ՝ 4999, «Հզոր Հայրենիք»՝ 23616, ՄԱԿ՝ 34540, «ՕԵ»՝ 77564: Ըստ էության, առաջատարների հնգյակը պահպանված է, պահպանվել է նաեւ նրանց հաջորդականությունը. ՀՀԿ՝ 24,63 տոկոս, «Արդարություն» դաշինք՝ 14,03 տոկոս, «Օրինաց երկիր»՝ 11,78 տոկոս, ՀՅԴ՝ 10,46 տոկոս եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը՝ 9,66 տոկոս: ՄԱԿ-ը հաղթահարել է հինգ տոկոսի արգելքը եւ հավաքել 5,24 տոկոս: Նրան հաջորդում են ՀՌԱԿ-ը՝ 3,33 տոկոս, Արժանապատիվ ապագան՝ 2,80 տոկոս: Ժ.17-ի դրությամբ չէին ստացվել 34, 43, 32, 40, 46, 19, 35, 50 եւ 38 ընտրատարածքների ընտրությունների ամփոփիչ նախնական արձանագրությունները: ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը երեկ նաեւ կարծիք հայտնեց ԵԱՀԿ եւ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելությունների համատեղ եզրակացությանը՝ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ, որը, մեղմ ասած, դրական չէր եւ փաստում էր, որ այդ ընտրություններն էլ եվրոպական չափանիշներին չեն համապատասխանել: «Այն չափանիշներն ունեն միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակները, հավանաբար, դեռեւս այնպիսին են, որ մենք դեռ տեղ ունենք առաջ շարժվելու: Բայց, որ իրոք, քարոզարշավի փուլն ու ընտրությունների օրը, որպես այդպիսին, նորմալ է անցել: Ընտրությունների պրոցեսում խախտումներ չեն եղել, միանշանակ է, որ առաջխաղացում կա»: Դիտորդները հայտարարել էին, թե խախտումներ եղել են դարձյալ քվեների հաշվառման ժամանակ: «Մենք նման բողոքներ չենք ստացել: Մեր ստացած դիմում-բողոքները շատ քիչ էին եւ հիմնական ընթացակարգային բնույթի էին, որոնք վերաբերում են ընտրության պրոցեսին: Հաշվարկների վերաբերյալ ժ. 17-ի վերաբերյալ բողոքներ չկան»,- ասաց Ա.Սահրադյանը: Վերջինս հավաստիացրեց, որ ամբողջական ամփոփումը տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետներում: Միայն դրանից հետո, բայց անմիջապես ԿԸՀ-ն խոստացավ հրապարակել նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Հավելենք, որ ընտրողների թիվը 1.397.827 էր: Ի դեպ, այս վերջին թիվը նշանակում է, որ իշխանություններն ամեն ջանք գործադրում են սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ 1-ին եւ 2-րդ փուլերում քվեարկությանը մասնակցել էր համապատասխանաբար 1.463.499, ապա՝ 1.596.204 մարդ: Երեկ ժ. 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 694.894 մարդ, կամ՝ 49.71 տոկոս: Վտանգավոր սահմանագծում էր հիշյալ՝ 1063 տեղամասերում քվեարկության անճշտությունների չափը: Այն կազմում էր 53.330: Սա այն դեպքում, երբ, ասենք նույն պահի դրությամբ՝ ՄԱԿ-ն ու ՀՌԱԿ-ը ստացել են համապատասխանաբար՝ 34.540 եւ 21.961 քվե, իսկ ՀԺԱՄ-ը՝ 27.169 ձայն: Այսինքն, հենց միայն այդ պահի տվյալներով արդեն անճշտությունների թիվն էականորեն ազդել է հիշյալ կուսակցություններից յուրաքանչյուրի ստացած քվեների վրա, ինչը կարող է ընտրություններն անվավեր համարելու հիմք լինել: Սրանից զատ հետաքրքիր է հետեւել այն թվաբանությանը, որ անում է ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն ամփոփելուց ի վեր՝ մասնավորապես ընտրողների մասնակցության առումով: Բանն այն է, որ ԿԸՀ-ի՝ երեկ ժ.14-ի դրությամբ տված տվյալներով ընտրության իրավունք ունեցող 2 մլն 317 հազ. 945 քաղաքացիներից ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցել էր 1 մլն 194 հազ. 74-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 51,5%-ը, իսկ ահա ժամը 19:30-20:00-ի դրությամբ՝ ընդհանուր առմամբ հանրապետությունում քվեարկել է 1.161. 025 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 50,1%-ը: Հայաստանում քվեարկությանը մասնակցածների թիվը ըստ մարզերի, այդ պահի դրությամբ, հետեւյալն է. Երեւան՝ 294097 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 39,3%-ը, Արագածոտն՝ 48230 (50,9%), Արարատ՝ 97042 (51,3%), Արմավիր՝ 111107 (54,4%), Կոտայք՝ 120690 (58%), Լոռի՝ 126057 (52,6%), Սյունիք՝ 83144 (66,8%), Գեղարքունիք՝ 100054 (58,4%), Շիրակ՝ 96651 (45,8%-ը), Վայոց ձոր՝ 23601 (62,9%), Տաուշ՝ 60352 (62,2%): ԿԸՀ նախագահի ասելով, որոշ մարզերում տվյալները կարող են փոփոխվել, քանի որ մի քանի ընտրատարածքների տվյալներ դեռ չկան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել