Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊՀ-Ն ՆՈՐԻՑ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԿՆՈՑՈՎ Է

Մայիս 27,2003 00:00

ԱՊՀ-Ն ՆՈՐԻՑ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԿՆՈՑՈՎ Է ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները դրական են գնահատել մայիսի 25-ի ընտրությունները: Առաքելության անդամ Բորիս Զումակուլովն ընդգծել է ինչպես ընտրողների, այնպես էլ ընտրական հանձնաժողովների կողմից ԱՊՀ դիտորդների նկատմամբ ջերմ վերաբերմունքը: Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Տակտարովը նշել է, թե քվեարկությունը չափազանց հստակ է ընթացել ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ՝ զինծառայողների շրջանում: Իսկ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, Համագործակցության գործադիր քարտուղար Յուրի Յարովը նշել է, որ ընտրություններն անցան կազմակերպված եւ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջներին համապատասխան: Յուրի Յարովը նշել է, որ դիտորդներն արձանագրել են առանձին թերություններ եւ վրիպումներ, որոնք չունեին զանգվածային բնույթ եւ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Թերությունների շարքում նշել է որոշ ընտրատեղամասերի տարածքում նախընտրական քարոզչական պաստառների առկայությունը կամ, որ առանձին տեղերում հանրաքվեի համար նախատեսված քվեատուփերն են նետվել նաեւ ԱԺ ընտրությունների քվեաթերթիկներ, մի քանի տեղամասերում քվեաթերթիկների թիվը փոքր էր ընտրողների թվից եւ այլն: Թեեւ ԱՊՀ դիտորդները գոհ էին նաեւ նախագահի ընտրության ընթացքից՝ երեկ Յարովը նշել է, թե ի տարբերություն նախագահականի՝ ԱԺ ընտրությունները չեն անցել քաղաքական ուժերի լարված դիմակայության պայմաններում: ԱՊՀ դիտորդական առաքելության նախնական եզրակացության մեջ Հայաստանի ԱԺ ընտրությունը գնահատվում է «լեգիտիմ եւ ժողովրդավարական», եւ կոչ է արվում մյուս բոլոր միջազգային դիտորդներին՝ միանալ իրենց հայտարարությանը: Ըստ ամենայնի՝ այս անգամ էլ մեր մենթալիտետի գիտակները միայնակ կմնան իրենց գնահատականներում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել