Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏՈՒՄ

Մայիս 24,2003 00:00

ՌՈՒՍՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏՈՒՄ ՀՀ խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետեւելու են ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի 14 դիտորդ՝ Համագործակցության 6 երկրներից, որոնք քվեարկության օրը մտադիր են այցելել հանրապետության տարբեր մարզերի 30-40 ընտրական տեղամասեր: Ինչպես «Արմինֆոյին» տեղեկացրել է ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Կոնստանտին Մարկելովը, նրա ղեկավարած առաքելությունը մտադիր է հանդիպել ԱԺ ընտրություններում առաջադրված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ նա մտավախություն է հայտնել, որ առանձին խախտումներից, այնուամենայնիվ, խուսափել հնարավոր չի լինի: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մասնավորապես ընտրացուցակներում ընդգրկված, բայց Հայաստանից հեռացած մարդկանց: Հանդիպման ընթացքում նշվել է, որ արտասահմանյան երկրների որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխխոսնակ Իրինա Խակամադան, իրեն թույլ է տվել խառնվել Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացին: ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավարը համաձայն է ՀՀ ԿԸՀ-ի հետ, որ դա անօրինական է, ինչը նկատվում է նաեւ ՌԴ-ում: «Կարծում եմ, նման դեպքերի վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, սակայն, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիներն ամեն ինչ շատ լավ հասկանում են եւ ճիշտ են գնահատում երեւույթները, ուստի՝ երբեմն արտասահմանյան քաղաքական գործիչների նման հայտարարությունները վնասում են հենց այն կուսակցության վարկանիշին, որոնց օգտին այդ քաղաքական գործիչները արտահայտվում են»,- ընդգծել է ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել