Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՊԱՏԱ՞ՆԴ

Մայիս 24,2003 00:00

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՊԱՏԱ՞ՆԴ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն իրացրել իրենց հնարավորությունները՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»,- կարծիք է հայտնել Ռուսաստանի Դիվանագետների ասոցիացիայի խորհրդի փոխնախագահ, ղարաբաղյան հակամարտության հարցերով ՌԴ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: «Մինչեւ երկու ճամբարների ներսում իրատեսությունը ոչ ռացիոնալ մաքսիմալիզմին չհաղթի, դժվար է գալ համաձայնության: Ղեկավարներից ո՞վ ազնվորեն ասաց իր ժողովրդին. հաստատուն խաղաղության համար պատրաստ եղեք նաեւ ցավագին զիջումների»,- հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը «Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում: Ռուսաստանյան նախկին միջնորդը նաեւ նկատել է. «Կարգավորման ողջ պատասխանատվության կենտրոնացումն առաջին դեմքերի վրա այնքան էլ դրական երեւույթ չէ: Ի տարբերություն նախարարների, նախագահներն ընտրված մարդիկ են: Երկու ժողովուրդները դարձել են բանակցությունները երկար ժամանակով ընդհատող եւ կեղծ հայրենասիրություն շիկացնող ընտրական արշավների պատանդները»: Վլ.Կազիմիրովը նաեւ կոչ է արել խաղաղ գործընթացի լճացման պատասխանատվությունը չտեղափոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա: Նրա կարծիքով, «անհրաժեշտ է վարել կայուն բանակցություններ պատասխանատու մակարդակի վրա, իսկ կողմերը պետք է վերացնեն արհեստական խոչընդոտները»: «Մասնավորապես, ես կարծում եմ, որ Բաքուն պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայերին արհամարհելուց եւ լարվածության նվազեցմանն ուղղված տնտեսական ուղիների խոչընդոտելուց, իսկ Երեւանը եւ Ստեփանակերտը` բոլոր հարցերի փաթեթային լուծման պահանջներից»,- ասել է նախկին միջնորդը, որի խոսքերով՝ «հող՝ կարգավիճակի դիմաց» վերջնագրային ձեւաչափը դժվար թե իրացվի. այն միայն ամրապնդում է անկայունությունը եւ նպաստում է դրա հետագա վերարտադրմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031