Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱ ՆԱԵՎ ԴԱՏԻ ԳՈՐԾ Է

Մայիս 21,2003 00:00

ՍԱ ՆԱԵՎ ԴԱՏԻ ԳՈՐԾ Է Երեկ հասարակական մի կազմակերպություն բողոքով դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին՝ առ այն, որ «Ս.թ. մայիսի 10-ին Սեւան քաղաքի «STV-1» հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվել է ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում անցկացվող մի հաղորդում, որտեղ թիվ 33 ընտրատարածքում գրանցված թեկնածու Խաչիկ Պետրոսյանի օգտին քարոզարշավ էին իրականացնում թ. 0906 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արամ Աբրահամյանը, Սեւան քաղաքի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը եւ այլ պաշտոնյաներ, որով խախտվում է Ընտրական օրենսգրքի հոդված 18-ի 7-րդ կետը: Պատշաճ ձեւակերպումներով չի իրականացվել նաեւ նույն հոդվածի 4-րդ կետը: Համաձայն հոդ. 18-ի 8-րդ կետի, թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովը պարտավոր էր կանխել իրավախախտումը եւ դիմել դատարան՝ տվյալ թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Սակայն թիվ 33 ընտրատարածքի հանձնաժողովը ցուցաբերել է անգործություն եւ չի կիրառել օրենք»,- ասված է դիմում-բողոքում: Հասարակական կազմակերպությունը նաեւ հայտարարել է, որ «Սեւան» թերթի ս.թ. մայիսի 19-ի համարում քարոզարշավի շրջանակներում «Մարդու գործն է հիշվում. Ասում է Խաչիկ Պետրոսյանը» խորագրի ներքո տպագրված է մի նյութ, որտեղ թիվ 33 ընտրատարածքում գրանցված թեկնածու Խաչիկ Պետրոսյանի օգտին քարոզարշավ իրականացնելիս տեղ են գտել ՀՀ Ընտրական Օրենսգրքի հոդ. 18-ի 7-րդ կետի բազմաթիվ խախտումներ»: Դիմում-բողոքի հեղինակ կազմակերպությունը ԿԸՀ-ից խնդրում է՝ «ելնելով ՀՀ ԸՕ 109 հոդվածի 4-րդ կետի եւ 18 հոդվածի 8-րդ կետի պահանջներից, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Խաչիկ Պետրոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչել»: Կից ներկայացվել է հեռուստահաղորդման ելույթների սղագրությունն ու «Սեւան» թերթի մայիսի 19-ի համարը: Իսկ այս թերթում, ոչ ավել, ոչ պակաս, ասված է մասնավորապես հետեւյալը. «Պատգամավորության թեկնածուի միջամտությամբ «Հայռուսգազարդն» իր վնասների հաշվին վճարեց նաեւ վնասված հաշվիչների վերականգնման արժեքները, եւ այս օրերին Սեւանի տարածքի գյուղերում կատարվում են տեղադրումները»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել