Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԶԱՐ-ՀԱԶԱՐ ՕՐԱՑՈՒՅՑ

Մայիս 20,2003 00:00

ՀԱԶԱՐ-ՀԱԶԱՐ ՕՐԱՑՈՒՅՑ «Մենք ավելի շատ անդամներ ու համակիրներ ունենք, քան մյուս կոմկուսները»,- կարծում է Նորացված կոմկուսի առաջնորդ Յուրի Մանուկյանը, որովհետեւ «մինչ օրս մեր ոչ մի հանդիպում պռավալ չի գնացել ընտրողների քչության պատճառով, իսկ մեր տեղեկությամբ, մյուսների հետ նման դեպք եղել է»։ Նորացված կոմունիստներն անտարբեր են «հնացվածների» կողմից հնչող վիրավորանքների հանդեպ։ «Ամեն մարդ խոսում է իր բարոյականության շրջանակներում, թող խոսեն, իսկ մենք էդ ցավով չենք տառապում, որ պատասխան տանք»,- ասում է Յու. Մանուկյանը։ Դեռեւս ընթացող քարոզարշավը նա գնահատեց բավարար կամ «այնպիսին, ինչպիսին մենք պլանավորել էինք»։ Մանրամասնելով պարզվեց, որ «կուսակցությունը հասցրել է բոլոր մարզերով տարածել 10 հազար բուկլետ, 20 հազար օրացույց, 1000 հատ պլակատ եւ 50 հազար տպագիր կոչ, մեր ներկայացուցիչները խոսել են այդ մատերիալի շուրջ ու պատասխանել ժողովրդի հարցերին»։ Յուրի Մանուկյանը համոզված է նաեւ, որ «առանց ընտրակաշառքի էլ մեր հանդեպ բարի վերաբերմունք է պահպանվում, մարդիկ հավատում են սոցիալիզմի վերականգնմանը»։ Իսկ մայիսի 19-ի կամ Պիոներիայի օրվա հետ կապված միջոցառո՞ւմ։ «Մենք ավելի լուրջ կուսակցություն ենք, քան կողքից թվում է»,- նկատեց ՀՆԿԿ-ի առաջին քարտուղարը. «Ցանկացած գաղափարախոսություն ընկալելու համար մտավոր հասունացում է պահանջվում։ Որ մի քանի երեխաների վզկապ կապել տան ու հանեն ի ցույց, նրանք կդառնան գաղափարակիրնե՞ր»։ Թե ում բոստանն էր նետված քարը՝ պարզից էլ պարզ է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել