Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԻՏԻ ՀԱՂԹԻ ԵՎՐՈՊԱԿԱՆԸ»

Մայիս 15,2003 00:00

«ՊԻՏԻ ՀԱՂԹԻ ԵՎՐՈՊԱԿԱՆԸ» Կարծում է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 45 ընտրատարածքում։ Պրն Հովհաննիսյանի նախընտրական բուկլետը կազմված է եվրոպական մենթալիտետին համապատասխան։ Թեպետ թիվ 45 ընտրատարածքը, ինչպես նաեւ մյուսները, ավելի մեր ազգային, ասիական մենթալիտետի շրջանակներում են գործում, օրինակ՝ պատգամավորության մի թեկնածուն հենց 75 ընտրատարածքում իրեն իրավունք է վերապահում ներխուժել թեկնածուներից մեկի շտաբ եւ կրակել։ Ինչպե՞ս է պատրաստվում Հովհ. Հովհաննիսյանն իր եվրոպական մենթալիտետով պայքարել «դաբրոների» տեղական հոգեկերտվածքի եւ կրակոցների դեմ։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով մեր այս հարցին, պրն Հովհաննիսյանն ասաց, որ իր շտաբի անդամներին «բրոնեժիլետ» է հագցրել (կատակով), իսկ ավելի լուրջ. «Սա 95 թվականը չէ, սա 99 թվականն էլ չէ, սա 2003 թիվն է, երկիրը Եվրախորհրդի անդամ է, երկիրը քայլեր է անում Եվրամիության անդամակցության խնդիր լուծելու, մենք ինտեգրվում ենք ՆԱՏՕ-ի հետ, եւ այս պայմաններում քաղաքական դաշտը ձեւավորվում է «դաբրոներով» եւ կաշառքներով։ Լավ, ո՞ւր է գնում երկիրը, չի կարող ԱԺ ձեւավորվել «դաբրոներով» եւ կաշառքներով եւ դիմակայել մեզ սպասվող մարտահրավերներին»։ Պրն Հովհաննիսյանը չի պատրաստվում «կրակոցով, կաշառքով, «դաբրոներով» դառնալ պատգամավոր, ես պատրաստվում եմ դառնալ պատգամավոր ժողովրդի վստահության քվեով, իմ անցած ճանապարհով, իմ ծառայություններով, ու ոնց որ թե քիչ բան չեմ արել։ Եթե ավելի քիչ կլինի, քան «դաբրոն» ու կաշառքը, թող հասարակությունը որոշի»։ Իսկ ժողովուրդն ամեն ինչից տեղյակ է, եւ չի կարելի մենթալիտետների բաժանել. «իմ ամբողջ ընտրարշավը կառուցել եմ տիպիկ եվրոպական չափանիշներով, իմ բուկլետները։ Մեր ընտրատարածք դիտորդներ շատ են գալիս, եւ ես ուզում եմ, որ դիտորդները տեսնեն, որ նույնիսկ գյուղական ընտրատարածքում մենք հասել ենք եվրոպական այդպիսի չափանիշների։ Բայց արդյունքում, իմ չարչարանքի կողքին, մեկ էլ հինգ օր առաջ ավտոմատներով սկսում են իրար վրա կրակել»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել