Սահմանադրական հանրաքվեն ապօրինի է Ըստ ՀՀ հանրաքվեի մասին 2001թ. հոկտեմբերի 9-ի օրենքի 7 հոդվածի 6172րդ կետի, սահմանադրական հանրաքվեն նշանակում է հանրապետության նախագահը՝ Ազգային ժողովի համաձայնությունն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում։ Ըստ նույն հոդվածի 7172րդ կետի, հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 60 օր հետո։ Հայտնի է, որ ՀՀ Ազգային ժողովը ս. թ. ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծր հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու որոշում ընդունեց։ Այնուհետեւ, ս. թ. ապրիլի 12 – ին «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրվեց սահմանադրական հանրաքվեի դրվելիք տեքստի նախագիծը, սակայն չհրապարակվեց հանրապետության նախագահի համապատասխան հրամանագիրը։ «Վրիպակը» հայտնաբերվելուց հետո այն շտապ կարգով տպագրվեց 17. 1 համարակալմամբ եւ 2003թ. ապրիլի 8-ով թվագրված «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»։ Բայց պատմությունն այսքանով չի սահմանափակվում։ Սահմանադրության «բարեփոխիչներին» հանրաքվեին լեգիտիմության շղարշ հաղորդելու համար անհրաժեշտ է եւս մեկ նմանատիպ «գործողություն» իրականացնել։ Խնդրի էությունը հետեւյալն է։ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2003թ. ապրիլի 16172ի 20-րդ համարում պաշտոնապես հրապարակվել է Ազգային ժողովի «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» N Ն 340172֊ 2 որոշումը, որը որեւէ դրույթ չի պարունակում իր ուժի մեջ մտնելու ժամկետների մասին։ Իսկ այդ պարագայում գործում է ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի 46 հոդվածի 2172րդ մասի այն դրույթը, ըստ որի, «նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: Այսինքն, Ազգային ժողովի ապրիլի 2-ի որոշումը ուժի մեջ է մտնում միայն ապրիլի 27-ին եւ, հետեւաբար, հանրապետության նախագահը ապրիլի 7172 ին իրավասու չէր հրամանագիր հրապարակել սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին։ Ուստի, անհրաժեշտ պետք է լինի 17 եւ 17. 1 թվերի միջեւ «գտնել» մի ինչ-որ համար (ինչն, անշուշտ, անչափ դժվար է, բայց իշխանությունների հնարամտության պայմաններում՝ ոչ անհնար) եւ նորից հրապարակել Ազգային ժողովի որոշումը՝ «ավելացնելով» որոշման 2-րդ կետ, ըստ որի Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից (բնականաբար, վրիպակ հայտարարելով ապրիլի 16172 ին տպագրվածը)։ Օրինական ճանապարհով գնալու դեպքում, իհարկե, պետք է փոխվի հանրաքվե անցկացնելու օրը։ Բայց այդ պարագայում եւս հանրաքվեն, միեւնույն է, օրինական չի լինի։ Պարզվում է, որ ապրիլի 12172ին հրապարակված տեքստը չի համապատասխանում այն տեքստին, որին Ազգային ժողովը ապրիլի 2-ին հավանություն տալու որոշում է ընդունել։ Օրինակ, նախագահի ներկայացուցիչը ապրիլի 2172ի նիստում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ վերահսկիչ պալատի տեղակալների մասին 83.1 հոդվածի 5172 րդ մասում «տեղակալներ» բառը կփոխարինվի «տեղակալ» բառով։ Հրապարակված տեքստում, սակայն, համապատասխան հոդվածի 5 -րդ մասը հանվել է ամբողջությամբ։ Մեկ այլ օրինակ. Կենտրոնական բանկի նախագահի եւ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման եւ ազատման փոխարեն նախագահի ներկայացուցիչն ընդունելի համարեց, որ ազատման մասին դրույթը հանվի սահմանադրական փոփոխությունների տեքստից եւ այդ հարցը թողնվի Ազգային ժողովին՝ օրենքով որոշելու համար։ Սակայն տպագրված տեքստում 83 հոդվածի 1172ին կետը մնացել է անփոփոխ։ Սրանով, սակայն, հանրաքվեի ապօրինության հիմքերը չեն սահմանափակվում։ Հանրապետության նախագահը 2003թ. մարտի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյանին ուղղված գրությամբ Ազգային ժողովին էր ներկայացրել «Սահմանադրության բարեփոխումներ նախագիծ», որը, արդեն որպես տեքստ, կոչվում էր «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (նոր խմբագրություն)»։ Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի ապրիլի 2-ի նիստում հանրապետության նախագահի ներկայացուցիչը իր եզրափակիչ ելույթում որեւէ կերպ չի անդրադարձել «նոր խմբագրություն» արտահայտությանը, սակայն ապրիլի 12172ին տպագրված տեքստից այդ արտահայտությունը հանվել է։ Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» «նոր խմբագրություն» արտահայտությունը փոխարինվել է «(փոփոխություններով)» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ «(փոփոխություններ)» բառով։ Այսինքն, ստեղծվել է մի կատարյալ խառնաշփոթ այն մասին, թե, այնուամենայնիվ, հանրապետության նախագահը ի՞նչ նախագիծ է ցանկանում հանրաքվեի դնել՝ «Սահմանադրության բարեփոխումնե՞ր», «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (նոր խմբագրությո՞ւն)», «Հայաստանի Հանրապետության սահմանադրություն (փոփոխություններո՞վ)», թե՞ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (փոփոխություննե՞ր)»։ Ըստ նախագահի ապրիլի 7172 ի հրամանագրի, մայիսի 25-ին նշանակված է «Սահմանադրական փոփոխությունների նախագծի» հանրաքվե։ Բայց արդյո՞ք հանրաքվեի է դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Իհարկե՝ ոչ։ Հանրաքվեի է դրված ոչ թե այն, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում ընդունել գործող Սահմանադրության տեքստում, այլ Սահմանադրության փոփոխված տեքստը, ինչից, բնականաբար, չի երեւում, թե գործող Սահմանադրության ո՞ր հոդվածն է փոփոխության ենթարկվել։ Սովորական ընտրողն, ըստ էության, ներկայացված նախագծից չի կարող կռահել, թե ի՞նչ է փոփոխված Սահմանադրությունում, ուստի նա չի կարող իմանալ, թե նա ո՞ր փոփոխություններին է կողմ կամ դեմ քվեարկում։ Այս ամենով հանդերձ, հանրաքվեի ապօրինության բերված հիմքերը սպառիչ չեն եւ չեն բացառում դրա անօրինականության այլ հիմքեր։ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ