Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՈՐԻԿԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մայիս 09,2003 00:00

ԲՈՐԻԿԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ Պատերազմ եղավ՝ քաջ զինվոր դարձա։ Ներիր ինձ, հայր, որ չկարողացա որդի ծառայել, Ներիր ինձ, մայր, որ թողեցի քեզ կսկծալով, Ներիր ինձ, իմ սիրուն կին, որ չկարողացա ամուսին մնալ, Ներեք ինձ, իմ որդիներ, որ չկարողացա հայր ծառայել, Ներիր ինձ, հայրենի հող, որ քեզ ազատագրեցի, բայց չկարողացա ապրել, Ներիր ինձ, հարազատ քույր, որ շուտ հեռացա։ Հանգիստ եմ այս մութ աշխարհում, Հուսով եմ, որ ինձ կենդանություն կպարգեւեն իմ երեխաները։ Լսելով քո այդ դառը եւ հմայիչ խոսքերը, ես եւս ցանկացա, որ քեզ անմահացնեմ ու փառաբանեմ աշխարհով մեկ։ Ղարաբաղյան սուրբ հողով Դու քայլեցիր քաջ ու հպարտ, Ազատագրեցիր քո հայրենի հողը, քո Ուղտաձոր գյուղը։ Դու անմահ ես, սիրուն Բորիկ, Դու անմահ ես մեր սրտերում։ Ահա եւ դու ու քո դեմքը իմ սրտի մեջ Եվ խոսում ես միշտ իմ լեզվով։ Երանի քեզ, սիրուն Բորիկ, որ անմահ ես, Երանի քեզ, դու քաջ զինվոր, Որ հպարտ ես եւ կնայես միշտ բարձունքից։ ԷԼՄԻՐԱ ԲԱԲԱՅԱՆ Հ. Գ. Ես Հայրենական պատերազմի որբուկ եմ եղել։ Հայրենական պատերազմը այնքան զոհ չի տվել, ինչքան հայ-ադրբեջանական պատերազմը։ Ես զոհ եմ տվել հերոս ազատամարտիկի, 1994թ. հունվարի 16-ին, Հորադիզում։ Այժմ իմ Լիլիթը եւ Էմինը մեծանում են առանց հոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել