Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ

Մայիս 01,2003 00:00

ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ քրգործ հարուցելու մասին մեր պարզ հարցը երեկ այդպես էլ պատասխան չգտավ իրավասու մարմիններում։ Տեղեկատվության «մատչելիության» այս վառ օրինակը բաղկացած էր չորս դրվագից։ 1. Գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Գուրգեն Ամբարյան. «Դիմեք Կենտրոնի դատախազություն։ Այնտեղի ոստիկանությունն է զբաղվում»։ 2. Կենտրոն համայնքի դատախազ Վահրամ Շահինյան. «Դատախազությունը չի զբաղվում դրանով։ Դիմեք քննչական բաժին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ժամը 16։30-ի դրությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են տարբեր փորձաքննություններ՝ պարզելու նրա առողջական վիճակը, ստացած մարմնական վնասվածքի աստիճանը եւ, ըստ էության, լուծելու նյութերի ընթացքը»։ 3. Քննչական բաժնի պետ. «Դիմեք «02» լրատվական վարչություն։ Պա՞րզ է։ Զանգահարել եք, որ որեւէ ինֆորմացիա տա՞նք ձեզ»։ «Ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկել»։ «Ինֆորմացիա չենք կարող տալ գործող օրենսդրությամբ։ Հայերեն չխոսեցի՞նք։ Օրենքով սահմանված կարգով ամեն ինչ կատարվում է։ Մի անհանգստացեք»։ «Անհանգստանում ենք լրագրողի անձի եւ առողջության հետ կապված։ Ինչո՞ւ են փորձում խախտել օրենքը»։ «Եթե մենք խախտեինք օրենքը, պրն Շահինյանը ձեր հեռախոսահամարը չէր տա մեզ»։ 4. Ոստիկանության լրատվության պատասխանատու Արտակ Վարդազարյան. «Գործը քննության մեջ է։ Հատկանիշները դեռ չեն պարզվել»։ Ռ. Մ. Նման բովանդակալից զրույցներից հետո մնում է ենթադրել, որ վերոհիշյալ պաշտոնատար անձինք պարզապես չեն ուզում խոստովանել, որ քրեական գործ չի հարուցվել։ Իսկ այդ դեպքում խորանում են կասկածներն այն մասին, որ լրագրողին ծեծի ենթարկած Գեղամ Պետրոսյանն ինչ-ինչ կապեր ունի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Կառլոս Պետրոսյանի հետ, եւ իշխանությունը ցանկանում է ազատել նրան պատասխանատվությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել