ՈՎ ՈՒՄ ՕԳՏԻՆ ԿՀԱՆԻ Տակավին հայտնի չէ, թե Երեւանի Նոր Նորք համայնքի թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող արդեն 14 թեկնածուներից էլի քանիսը մինչեւ սահմանված ժամկետը իրենց թեկնածությունները կհանեն: Այստեղ առաջադրված թեկնածուների թվում կան նաեւ երեք ընդդիմադիր՝ երեքն էլ «Արդարություն» դաշինքից: ՀԺԿ-ից՝ Էդիկ Բախշյանը իր թեկնածությունը հանելու է ոչ թե «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, առաջադրված թեկնածու Գեղամ Հարությունյանի, այլ անկուսակցական, գործարար պատգամավոր Մարտին Հովհաննիսյանի օգտին: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, ընդդիմադիր մեկ այլ թեկնածու, ԱԺՄ ներկայացուցիչ Եփրեմ Պետրոսյանն էլ, թերեւս, հանի իր թեկնածությունը դարձյալ Մ.Հովհաննիսյանին աջակցելու համար: Այդուհանդերձ, դիտորդների գնահատմամբ, առաջիկա ընտրությունների ընթացքում թիվ 2-ում հիմնական պայքարն ընթանալու է այս տարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտին Հովհաննիսյանի, նախկին թաղապետ, անկուսակցական Մկրտիչ Մինասյանի եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանի միջեւ: Ու եթե առաջինի հաջողության գրավականը ֆինանսական լծակներից զատ կարող է լինել մասնավորապես թիվ 2 ընտրատարածքի ազգաբնակչությանը հանրածանոթ լինելու հանգամանքը, երկրորդինը՝ այս վերջին պայմանին հավելած՝ նաեւ ՀՀԿ-ի աջակցությունը, ապա՝ Գ.Հարությունյանի հաջողության գրավականը կարող է լինել նրա ընդդիմադիր լինելն ու ղարաբաղյան շարժումից ի վեր անցած մարտական ուղին: Մեր այն հարցին թե ինչո՞ւ է ուզում երրորդ անգամ ԱԺ պատգամավոր ընտրվել, Մ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ դեռ անելիքներ ունեմ, որ անցած ժամանակահատվածում չի հաջողվել անել, թեեւ ծրագրել էի»: Թե մասնավորապես ինչ անելիքների մասին է խոսքը պարոն Հովհաննիսյանը մասնավորեցրեց. «ԱԺ172ում՝ տնտեսական բարեփոխումների վերաբերյալ օրենսդրության մշակման, ընդունման գործում: ՀՀ-ն դարձել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, ԵԽ անդամ, ուստի՝ խնդիր կա մեր երկրի ողջ, մասնավորապես՝ տնտեսական, օրենսդրության համապատասխանեցումը միջազգային չափանիշներին։ Այդ իմաստով, կարծում եմ՝ որպես պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող մարդու, իմ կարողություններն ու գիտելիքներն ԱԺ172ում պետք կգան»: Անդրադառնալով նախկին թաղապետ Մ. Մինասյանի հետ մրցակցությանը, ըստ նրա, «բոլորի գնահատմամբ, անցողիկ թեկնածուն այս ընտրատարածքում ես եմ»։ «Նախ, Մ. Մինասյանը 2 անգամ ընտրվել է թաղապետ եւ 2 անգամ էլ նրա ընտրարշավում մեկ172երկու հիմնական գործող անձերից մեկը ես եմ եղել։ Այս անգամ ինչ172ինչ հանգամանքներից ելնելով ես ղեկավարեցի գործող թաղապետ Դ. Պետրոսյանի նախընտրական շտաբը, եւ նա ընտրվեց, թեեւ կարող եմ թվարկել 1517220 կազմակերպություններ, որոնք պաշտպանում էին Մ. Մինասյանի թեկնածությունը»,- փաստեց նա: Այդուհանդերձ, այսօր Մ.Մինասյանին աջակցող ուժերից մեկն էլ ՀՀԿ-ն է: Ի՞նչ երաշխիք, որ այս անգամ այդ աջակցությունը նպատակին չի հասնի։ «Ես եւս ունեմ շատ լուրջ աջակցություն քաղաքական դաշտում, բայց իմ հիմնական շեշտադրումը լինելու է ընտրատարածքի ընտրողների վրա։ Բացի ԱԺ172ում օրենսդրական գործունեությունից, իմ ընտրատարածքի ազգաբնակչությունը, կրթական, նախադպրոցական հիմնարկները մշտապես եղել են իմ ուշադրության ու հոգածության կենտրոնում։ Չեք գտնի մի կրթօջախ, որտեղ ես ներդրում ունեցած չլինեմ: Այդ ամենը բոլորին հայտնի է, եւ մարդիկ հավատում են, որ ես անպայման անում եմ այն, ինչ խոստանում եմ»։ Նա որպես իր հիմնական մրցակից մատնանշեց Մ.Մինասյանին, ՀԺԿ ներկայացուցիչ Էդիկ Բախշյանին եւ ԱԺՄ-ից Եփրեմ Պետրոսյանին: Պատգամավորի գնահատմամբ, ի դեպ, վերջին երկուսի միավորումը որեւէ այլ թեկնածուի հետ կարող է որոշիչ լինել այդ թեկնածուի ընտրության հարցում: Իսկ Մ. Մինասյանը հայտարարեց, որ թեեւ հարկ չի համարում համեմատել իր եւ իր մրցակիցների ընտրվելու շանսերը՝ «Բայց գտնում եմ, որ կարող եմ եւ պետք է պայքարեմ մինչեւ վերջ: Բոլոր մնացած 13-ը, քանի դեռ նրանք իրենց թեկնածությունը չեն հանել, հիմնական մրցակիցներ են»: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինքը իշխանությա՞ն թեկնածուն է, պրն Մինասյանն ասաց. «Ես անկուսակցական եմ, էությամբ ու գործելաոճով միշտ եղել եմ պետությունը կառուցողների շարքում: Ինչ վերաբերում է՝ իշխանամետ թեկնածու եմ, թե ոչ, ապա՝ ես կողմնակից եմ պետության մեջ առողջ քննադատության եւ կառուցողական գործելաոճի: Եթե ընտրվեմ ԱԺ-ում, ապա՝ կլինեմ կենտրոնում: Պետականամետ որոշ կուսակցություններ հայտնել են իրենց աջակցությունն ինձ: Բայց քանի որ դրանց ցանկը լիարժեք չէ, ուստի չեմ մասնավորեցնի: Իհարկե, այդ թվում է ՀՀԿ-ն, նաեւ այլ կուսակցություններ»: Մ.Մինասյանի ասելով, իր նախընտրական ծրագրային դրույթներում հատուկ նշանակություն է տալիս ՏԻՄ զարգացմանը. «Տնտեսության ոլորտում կարեւորում եմ փոքր ու միջին բիզնեսի խթանումն ու այդ ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը: Իմ նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն եմ հրավիրել աղետի գոտու եւ սահմանամերձ շրջանների վրա, որոնց, ինչպես նաեւ մի քանի այլ տարածքների նկատմամբ, իմ համոզմամբ, պետությունը պետք է կիրառի օֆշորային մոտեցումներ: Չափազանց կարեւորում եմ մշակույթի, հոգեւոր դաստիարակության, գիտության, կրթության ոլորտները»: Պատասխանելով այն հարցին, թե ինքն ինչ է հակադրելու իր այն մրցակիցներին, ովքեր խոստումներ են տալու, նախկին թաղապետն ասաց. «Հարց եմ տալու՝ ինչո՞ւ 3-4 տարի առաջ, մեկ տարի առաջ չէր անում»: Իհարկե, պատասխանը կարող է լինել՝ «թաղապետ էիք երեք տարի. դուք չեք արել, հիմա ես եմ անում»: «Երբ ես եկել եմ այս համայնք, փողոցներում ոչ մի լույս չէր վառվում, շատրվաններն անջատված էին, կանաչ տարածքը չկար: Ես պատասխան ունեմ տալու: Եվ այդ պատասխանը արված գործերն են, որոնք ակնառու են, բոլորի աչքի առջեւ»: Ընդդիմադիր թեկնածու Գ. Հարությունյանի ասելով, քաղաքական տեսանկյունից ինքը հիմնական մրցակից չի տեսնում. «Ես պայքարելու եմ ժողովրդի վստահությանը արժանանալու համար եւ, անշուշտ, այդ հարցում ինձ օգնելու է ընդդիմադիր լինելը»: Խոսելով նախընտրական ծրագրերի մասին, նա ասաց, թե ինքը ներկայացնելու է իր քաղաքական հայացքներն ու տեսակետները՝ ձգտելով առավել ճանաչելի ու կանխատեսելի դառնալ ընտրողների համար: Գ.Հարությունյանը չունի ոչ ֆինանսական, ոչ իշխանական լծակներ եւ որեւէ կերպ ընտրողին կաշառել, թերեւս, չի կարող: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ