Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ՛Ն ԿՊԵՔ

Ապրիլ 24,2003 00:00

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ՛Ն ԿՊԵՔ «Ազգային համաձայնություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն սկսել է նախորդ ընտրությունների նման՝ սկզբում բավարարվելով միայն հեռուստաեթերներով: Ընդհանրապես, կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը լուրջ չի վերաբերվում մամուլին եւ խուսափում է որեւէ միջոցառում իրականացրել, որը հետո լրագրողների ձեռքին սուբյեկտիվ մեկնաբանությունների զոհ է դառնալու: Այդ է պատճառը, որ պրն Հարությունյանը գերադասում է ժողովրդին ներկայանալ ուղիղ եթերով: Ի դեպ, կուսակցության ղեկավարը, իր բնավորությանը հավատարիմ, զայրացավ, որ իր բոլոր ելույթներին լրագրողներս ծանոթ չենք (մասնավորապես այս մտքին՝ «ինչ օրենսդրական մոծակ էր խայթել օլիգարխներին, որ բոլորը միանգամից հայտնվեցին ասպարեզում8230») ու խորհուրդ տվեց բաց չթողնել «Ազգային համաձայնության» երեկվա գովազդային հոլովակը: «Շատ լավն է, նայեք, շատ սիրուն է»: «Իսկ նուռ կա՞»,- հարցրինք: «Նուռ էլ կա, անպայման, ուրիշ սիրուն բաներ էլ կան, միտք էլ կա»: Նայեցինք: Նուռ, իսկապես, կար, միտքն էլ մոտավորապես հետեւյալն էր. 10 տարի, 110 տարի, 1010 տարի վախենում եմ բյուրավոր ու բութ պատգամավորից. եթե ընտրող եք, փակեք ձեր ականջները նրանց սողոսկուն ելույթների դիմաց, մի ընդունեք նրանց՝ ձեզնից գողացած ընտրակաշառքը, ձեր հավատը մի վաճառեք մեկ օրվա հացով եւ այլն: Մտքի հետ համաձայն ենք, գեղագիտական մասի հետ՝ ոչ: Իսկ մեզ հետ զրույցում Արամ Հարությունյանը դժգոհություն հայտնեց մեր թերթի նախորդ համարում հրապարակված այն նյութի կապակցությամբ, որտեղ իրենց կուսակցության առաջադրած թեկնածուի՝ Վալերի Սարգսյանի մասին ասվում է, թե վերջինս «ըստ ամենայնի, վերջին պահին կհանի իր թեկնածությունը, սակայն դրանից որեւէ բան շահելու համար պետք է որոշակի հեղինակություն եւ կշիռ ունենալ: Արդյո՞ք դրանք բավարար են պրն Սարգսյանի դեպքում, դժվար է ասել»: Արամ Հարությունյանը, փաստորեն, պատասխանեց այս վերջին հարցին, ասելով, որ Վ. Սարգսյանը Ավանում մեծ ճանաչում ունի, ապա հավելեց. «Դուք նրան չեք ճանաչում, նրա արժանիքները չգիտեք, նա լուրջ գործեր է արել, շարժման ակտիվիստներից է, նա մտապատկերով զենք է ստեղծել, լուրջ ներդրումներ ունի: Փոխարենը դուք սիրո զեղումներ եք ցուցաբերում մյուս թեկնածուների հանդեպ: Քնքշանքով եք խոսում օլիգարխների մասին, նրա՛նց կպեք»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930