Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության հանրաքվեի եւ քաղաքական հայտարարության մասին

Ապրիլ 17,2003 00:00

Վստահության հանրաքվեի եւ քաղաքական հայտարարության մասին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանից երեկ փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է գնահատում «վստահության հանրաքվեի» անցկացման մասին (մինչեւ մեկ տարվա ընթացքում) ՍԴ առաջարկությունը։ – Ձեւակերպումներն այնքան անորոշ էին արված, ինչը բխում է ա՛յս Սահմանադրական դատարանի վիճակից։ Սահմանադրական դատարանի, որն իրականում կախման մեջ է գտնվում այս անիշխանությունից։ Պետք էր անորոշությունների այդ չափը պահպանել։ Ես չէի ուզի հատուկ անդրադառնալ այդ անորոշություններին։ Այսօր ողջ աշխարհը, ներառյալ նույնիսկ Սահմանադրական դատարանը՝ իր այսպիսի անորոշ կարգավիճակով ժողովրդից, քաղաքական ուժերից պահանջում է, որ իրենք իրենց գործունեությամբ մտցնեն հստակություն՝ տվյալ դեպքում եւ նման անորոշ վճիռներ կայացնելու ժամանակ։ Մնում է մի բան. ժողովուրդն իր վերջնական խոսքը պետք է ասի այս հանցավոր վարչախմբի ոչ լեգիտիմությանը։ Անկախ ՍԴ որոշումից, բոլորը գիտեն, որ նախագահը ընտրված չի։ Ժողովրդավարական աշխարհի ներկայացուցիչները հիմա մեզնից եւ ժողովրդից պահանջում են հստակ կամքի դրսեւորում, մասնավորապես՝ ԱԺ ընտրություններին։ Մենք պետք է «ոչ» ասենք այս որոշմանը։ Վիկտոր Դալլաքյանը գնահատում է ՍԴ եզրակացության գնահատման կապակցությամբ դիմեցինք նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանին. – «ՍԴ մասին» օրենքով արգելվում է քաղաքական հայտարարություն անել։ ԼՂՀ-ի հետ կապված քաղաքական չէ՞ր արդյոք ՍԴ գնահատականը։ – Մենք Ղարաբաղի հարցի հետ կապված (իմանալով «ՍԴ մասին» օրենքը) հարցադրում էինք ներկայացրել, թե ԼՂՀ-ն, որը ՀՀ տարածքում է, ինչո՞ւ ընտրատեղամասեր չեն ձեւավորվել, ինչո՞ւ բնակիչները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակում։ Փորձ կատարվեց շրջանցել մեր հստակ հարցադրումները եւ հարցը տեղափոխել քաղաքական հարթություն եւ քաղաքական հայտարարություն անել։ Օհան Դուրյանը գնահատում է Աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը նախ վրդովվել էր, որ ՍԴ-ն շրջափակված էր ոստիկաններով եւ ապա մեզ փոխանցեց իր ակնկալիքը. «Ճշմարիտ քրիստոնեական որոշում եմ սպասում։ Չպետք է սուտ խոսել, չնայած իրենք ստում են առավոտից երեկո։ Քվեներ են գողանում առավոտից երեկո»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930