Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Ապրիլ 11,2003 00:00

ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանում արտակարգ իրավիճակների հարուստ տեսականին է թերեւս պատճառը, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին՝ հզորացնելու աղետների հակազդման ազգային համակարգը։ Երեկ Արտակարգ իրավիճակների վարչությունում ֆինանսական օգնության հետ կապված հարցերն իրավաբանորեն ձեւակերպում ստացան։ Ծրագրի իրականացնողը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակն է։ Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ Արամ Տանանյանի խոսքերով, ԱՄՆ կառավարությունը չէր կարող պատահական որոշում կայացնել. «Մեր երեք տարիների համագործակցության արդյունքն է, որ այսօր այստեղ հավաքվել ենք։ Երեք տարիների ընթացքում ունեցել ենք համատեղ ուսումնավարժանքներ, հանդիպումներ, պարապմունքներ»։ Ա. Տանանյանն ասաց, որ ծրագրի նպատակն է Ազգային փրկարարական ուսումնական վերապատրաստման, հասարակական լրատվության, ինչպես նաեւ ուսուցման խաղարկային կենտրոնների ստեղծման միջոցով բարելավել աղետներին նախապատրաստվածության աստիճանը։ Ազգային փրկարարների նախապատրաստման կենտրոնում նախատեսվում է ուսուցանել տարածաշրջանի փրկարարներին։ Կմասնակցեն այն երկրները, որոնք ունեն փրկարարական հարուստ փորձ եւ ավանդույթներ։ Իսկ նախատեսվող լրատվական կենտրոնը, որը կներառի հեռուստատեսություն, ռադիո եւ մամուլ, Արամ Տանանյանի մեկնաբանությամբ, թույլ կտա ժողովրդին պարբերաբար տեղեկացնել այն աղետների մասին, որ առկա են մեր երկրում։ Կստեղծվի նաեւ խաղարկային կենտրոն, ինչը կնպաստի խաղարկային իրավիճակների նմանակման շնորհիվ փրկարարների համար դասեր անցկացնելուն։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930