Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԻ ԾԱՎԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

Ապրիլ 08,2003 00:00

ԳԱԶԻ ԾԱՎԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է Անցյալ ուրբաթ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի դադարեցումը համընկավ Հայաստան մտնող գազի ծավալների կտրուկ անկման հետ, ինչի հետեւանքով Հայաստանի էներգահամակարգում որոշակի լարվածություն ստեղծվեց։ Վերջին երկու օրերին գազամատակարարման ծավալը գրեթե վերականգնվել է. այսօր Հայաստան է մտնում 5,8 մլն խորանարդ մետր գազ, ինչը լրիվ բավարարում է ոչ միայն էներգաարտադրության, այլեւ տնտեսության մյուս ճյուղերի պահանջներին։ Այս տեղեկությունը հաղորդած Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը վստահեցրեց նաեւ, որ մինչեւ հունիս կլուծվի նաեւ Հայկական ատոմակայանի միջուկային վառելիքի խնդիրը: Միջուկային վառելիքի դիմաց գոյացած մոտ 40 միլիոն դոլարի պարտքի վճարումն իր վրա է վերցրել ռուսաստանյան ՌԱՕ-ԵԷՍ ընկերությունը, որը վառելիքի մատակարար, նույնպես ռուսաստանյան, «Տվել» ընկերությանը կփոխանցի այդ գումարը, ինչպես նաեւ կստանձնի Ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարումը։ Իսկ գումարի դիմաց իբրեւ փոխհատուցում ռուսական կողմին է անցնում «Սեւան-Հրազդան» հիդրոկայանների կասկադը։ Փաստորեն, պարտքի դիմաց ռուսական կողմին էր անցել նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը. ԱԷԿ-ի եւ Սեւան-Հրազդան կասկադի հետ միասին, Ռուսաստանն արդեն փաստացի տնօրինում է երկրի էներգետիկ հզորությունների ավելի քան 85 տոկոսը: Նիկոլայ Գրիգորյանը ժխտեց, թե Ռուսաստանը՝ իբրեւ էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի մենաշնորհային մատակարար, այդ ոլորտում կսկսի քաղաքականություն թելադրել, նաեւ էներգետիկ լծակը կօգտագործի քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով: «Դա մաքուր տնտեսական հարց է»,- ասաց նա: Հայաստանի բաշխիչ ցանցերի նոր սեփականատեր «Միդլենդ ռիսուրսիզ հոլդինգը», մինչդեռ, Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել իր ներդրումային ծրագիրը, որով հավաստել է, թե մինչեւ տարեվերջ ցանցերի զարգացման մեջ կներդնի 28 միլիոն դոլար։ Նիկոլայ Գրիգորյանը միանշանակ դրական գնահատեց ցանցերի վիճակը՝ նախկինի համեմատությամբ: «Մինչեւ հիմա հարյուր տոկոսով Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը ստացած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարում են»,- ասաց նա: Ազատություն ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930