Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դաբրո՝ Խաչիկյանից

Ապրիլ 05,2003 00:00

Դաբրո՝ Խաչիկյանից «Արդարություն» կուսակցության ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արսեն Քարամյանը «Առավոտ»-ում հայտարարել էր, որ իրենց կուսակցությանը, մասնավորապես իրեն՝ իշխանությունների հենարան քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հեռախոսազանգերով սպառնում են: Եվ որպես օրինակ, Արսեն Քարամյանը նշել էր ՀՀԿ երիտասարդ պատգամավոր Վազգեն Խաչիկյանի ահազանգը, որտեղ վերջինս, իբրեւ, իրենց անվանել էր «քաղաքական ավանտյուրիստներ»՝ ասելով, թե «Արդարություն» կուսակցությունն ուզում է իրենցից «խլել» երիտասարդների քվեները: Ա. Քարամյանը մեզ պատմել էր նաեւ իր ու Խաչիկյանի միջեւ տեղի ունեցած հարցուպատասխանը: «Ես ասացի՝ եղբա՛յր, դու կարո՞ղ է, քո պատգամավորական գործն ավելի լավ ես անում, ու ես չեմ կարա անեմ: Նա ասաց՝ գուցե ավելի լավ անես: Ես էլ ասացի՝ թող ես էդ «գուցեն» փորձեմ»: Սակայն Արսեն Քարամյանն իր հայտարարության հրապարակումից հետո Վազգեն Խաչիկյանի մոտ արդարացել էր՝ վստահեցնելով, թե ինքը նման բան չի ասել: Բայց բարեբախտաբար ձայնագրությունը պահպանվում էր խմբագրությունում: Վազգեն Խաչիկյանն «Առավոտին» հայտնեց, որ իր եւ Արսեն Քարամյանի միջեւ բոլորովին այլ խոսակցություն է տեղի ունեցել. «Քարամյանն ասել է, որ իրենք կուսակցականացված չեն եւ ուզում են մտնել քաղաքականության մեջ: Ես նրան ասել եմ, որ քաղաքական արկածախնդրություն է, երբ մարդը փորձում է մտնել քաղաքականության մեջ՝ չուզենալով լինել քաղաքականության մեջ»: Բացի վերոնշյալ հայտարարությունից, մեր այն դիտարկմանը, թե իրենց «նոր սերունդ» հռչակած «Արդարություն» կուսակցությանը կհաջողվի՞ ԱԺ ընտրություններում հաղթահարել 5 տոկոս արգելապատնեշը, երբ իշխող կուսակցություններն ունեն իրենց «նոր սերունդը», Ա. Քարամյանը պատասխանել էր. «Հենց քամին մի փոքր թեքվեց, այսինքն՝ քաղաքական ռեժիմը փոխվեց, այդ կուսակցությունների երիտասարդական թեւերում մարդ չեք գտնելու: Նրանք, ովքեր դեռ չեն հասցրել փոխել իրենց ճամբարը, շատ հաջողությամբ դա կանեն հետո, իսկ մյուսները, որոնք մի քանի անգամ արդեն հասցրել են դա անել, ուղղակի դուրս կմնան, կամ ինչ-որ բան կանեն: Բայց մենք՝ չլինելով կուսակցական, շատ ավելի կարգապահ ենք ու կազմակերպված: Մենք շատ ավելի անդավաճան ենք մեր գաղափարների ու ամենակարեւորը՝ միմյանց նկատմամբ»: Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել