Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը՝ բարեկամ, Ադրբեջանը՝ եղբայր

Ապրիլ 03,2003 00:00

Վրաստանը՝ բարեկամ, Ադրբեջանը՝ եղբայր Լավ, ապա Հայաստա՞նը Տպագրում ենք առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կողմից լրտեսության մեղադրանքով ազատազրկման դատապարտված Մուրադ Բոջոլյանի հոդվածը՝ թարգմանված թուրքերենից (բառացի)։ «Բարօրություն եւ ճշմարիտ ուղի» կուսակցությունների իշխանության գլուխ գալով, Թուրքիայում կրոնական ֆունդամենտալիզմի արմատականության բնագավառում արագ զարգացումներ գրանցվելուն անհամբերությամբ սպասողները նման հավանականությունից տագնապողների չափ հուսախաբ եղան։ Այնուհանդերձ, սխալ է մտածել, թե սա Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխությունների սկիզբն է լինելու: Թուրքիայի հնարավորությունները «Բարօրություն եւ ճշմարիտ ուղի» կուսակցությունների կառավարությունը Անկարայի համար հազվագյուտ մի հնարավորություն է։ Այն ժամանակ, երբ կոալիցիայի «Ճշմարիտ ուղի» կուսակցության թեւը շեշտը դնում է Արեւմուտքի հետ հարաբերություններին, «Բարօրություն» կուսակցության թեւը նզովյալ իսլամական երկրներից Իրանի հետ տնտեսական հարաբերություններում կարեւոր առաջխաղացում է գրանցել։ Բաղդադի հետ նման հարաբերությունների հաստատմանը արգելք է հանդիսացել հանկարծակի պայթած Պարսից ծոցի ճգնաժամը։ Հետեւաբար, «Բարօրություն» կուսակցությունը ռեգիոնում իր վարած քաղաքականության մեջ նորություն չի մտցրել, այլ ավանդական թուրքական քաղաքականությունը երկրի շահերին համապատասխանող ձեւով առաջ է տարել։ Իսկ եթե հարկ լինի, թուրքական քաղաքականության իրական ղեկը իրենց ձեռքում պահող ուժերը Էրպաքանին «քավության նոխազ» են դարձնելու, եւ, հայտարարելով, թե ինչ անենք, իշխանությունը նրա ձեռքում էր, ուսուցչին թատերաբեմից պետք է իջեցնեին, սակայն համաձայնագրերը ստորագրված հարաբերությունները հաստատված կլինեին։ Կովկասյան քաղաքականությունը Կովկասի հարցում թուրքական դիվանագիտության հիմնական ուղղությունները քիչ թե շատ որոշված են։ Ըստ այդմ, Վրաստանը՝ բարեկամ, իսկ Ադրբեջանը եղբայր է հայտարարվել։ Այդ երկրների հետ շատ սերտ հարաբերություններ են հաստատվել, զանազան համաձայնագրեր են ստորագրվել (Ռազմական բնագավառում համագործակցությունը ներառյալ) սակայն սպասվելիք ռազմավարական եւ տնտեսական շահերը չեն ապահովվել։ Սրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ անտեսվել են Անկախ պետությունների համագործակցության երկրների մեջ կայուն դիրք ունեցող եւ այդ տեսակետից Անդրկովկասի բանալին հանդիսացող մեր երկրի՝ Հայաստանի հետ հարաբերությունները մի երրորդ երկրի սիրաշահելու համար՝ թուրք172հայկական հարաբերությունները փակուղու առաջ են կանգնեցվել։ Պարզ է մի բան, քանի Անկարան չի կարգավորել իր հարաբերությունները Երեւանի հետ, ոչ կարող է Անդրկովկաս մտնել իր սպասած չափանիշներով, ոչ Միջին Ասիա բացվել, եւ ոչ էլ տարիներ շարունակ երազած Բաքու – Ջեյհան խողովակաշարի նախագիծը կարող է իրականացնել։ Սահմանային առեւտուր Չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կիրառվող (պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես) շրջափակմանը, Հայաստանը տարածաշրջանի եւ աշխարհի զանազան երկրների հետ դիվանագիտական, առեւտրական, տնտեսական եւ մասամբ էլ ռազմական հարաբերություններ է հաստատել, տնտեսական դժվարությունները որոշ չափով հետեւում է թողել։ Չնայած սահմանների փակ մնալուն՝ Հայաստանը Թուրքիայի հետ երրորդ երկրների միջնորդությամբ կամ էլ ուղղակի կերպով ընդարձակ առեւտրական հարաբերություններ է հաստատել եւ վերածվել է տարածաշրջանում թուրքական ապրանքների ամենամեծ շուկայի։ Կասկած չկա, որ այս առեւտրից իրենց հասանելիքը ստանալուց զուրկ մնացած Ղարսի, Իգդիրի, Արդվինի եւ Էրզրումի նահանգները այս իրավիճակից բոլորովին գոհ չեն։ Այս նահանգների ժողովուրդը եւ ղեկավարությունը իր տնտեսական զարգացման ապագան կապում է Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների հետ եւ սահմանի դռները բացվելու պահանջով իրենց կառավարության վրա շարունակ ճնշում են գործադրում։ Երեւանի շահերը Բնական է, որ Թուրքիայի հետ հարաբերություններին Հայաստանի ղեկավարությունը նույնպես մեծ կարեւորություն է տալիս։ Քանի որ վերջին ժամանակներս վերակենդանացման նշաններ ցուցաբերող երկրի տնտեսության արագ կերպով զարգացումը կապված է գործող հաղորդակցության ճանապարհների գոյության հետ, եւ այդ առումով Հայաստանն Արեւմուտքին եւ Միջին Արեւելքին կապող ամենակարճ ճանապարհները Թուրքիայով են անցնում։ Այն ժամանակ, երբ «Բարօրություն» կուսակցությունը ընդդիմադիր էր Հայաստանի եւ հայերի հանդեպ, անհաշտ դիրք էր բռնել եւ իր համար ավանդություն էր դարձրել Թուրքիայում գոյություն ուեցող բոլոր պրոբլեմների պատասխանատուն համարել հայերին։ Հույս ունենք, որ իշխանության գլուխ գալուց հետո «Բարօրություն» կուսակցությունն այս հարցում ավելի իրատես քաղաքականություն կվարի։ Եվ Հայաստանի, եւ Թուրքիայի շահերը այդ են պահանջում: «ՌԱԴԻԿԱԼ», 10.10.1996

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել