Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՏԻՉԿԱ, ՊՏԻՉԿԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Մարտ 28,2003 00:00

ՊՏԻՉԿԱ, ՊՏԻՉԿԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Իրաքյան պատերազմի դեմ բողոքի ալիքը ողջ աշխարհում ծփում-ծփում, բայց Հայաստանին չէր մոտենում։ Ալիքից մի շիթ երեկ, համենայնդեպս, մեզ էլ հասավ՝ Հայաստանի կոմկուսը Սանատրուկ Սահակյանի առաջնորդությամբ բողոքի ակցիա էր կազմակերպել Ամերիկյան դեսպանատան մոտ։ 25-30 կոմունիստներ էին ու ցուցապաստառներ՝ «ագրեսոր» Բուշի դեմ կարգախոսներով։ «Բուշը չարիք է», «Բուշ, հեռացիր», եւ ռուսերեն «ծԸՁԿ, ՉՏվ Ռջ ԼՐՈՍՈ» վանկարկելով (նույնը՝ պաստառների վրա էր), ցուցարարները կանգնեցին մոտ կես ժամ։ Այդ ընթացքում դեսպանատնից ոչ մի արձագանք չեղավ, թեպետ համապատասխան պահանջ էլ չդրվեց։ Առանձնապես շարժում չեղավ նաեւ հերթապահ ոստիկանների շարքերում։ Կոմունիստներն ընդամենը դրսեւորում էին իրենց վերաբերմունքն իրաքյան պատերազմի նկատմամբ եւ համերաշխությունն այլ երկրների ցուցարարների հետ։ Ինչու այսքան ո՞ւշ. որովհետեւ «մենք չէինք սպասում, որ պատերազմն այսքան կերկարի, բացի այդ, միշտ էլ ուշ չէ զորակցել աշխարհի երկրների ցուցարարներին»։ Նաեւ՝ «եթե պատերազմական գործողությունները շարունակվեն, մենք էլ կշարունակենք մեր պայքարը։ Մենք փորձեցինք ճշտել Ամերիկյան դեսպանության կարծիք-վերաբերմունքն Իրաքյան պատերազմի հետ կապված այս առաջին բողոքի ակցիային։ ԱՄՆ դեսպանատան մամուլի բաժնի աշխատակից Լուսինե Ասլանյանը կոմունիստների հակաամերիկյան բողոքի ակցիայի վերաբերյալ դեսպանատան վերաբերմունքն այսպես ներկայացրեց. «Մենք մեկնաբանություն չունենք խաղաղ ցույցերի մասին»։ Հետաքրքիր է, թե ՀԿԿ կազմակերպած պիկետը կգտնի՞ իր արձագանքը հասարակական-քաղաքական այլ օղակներում։ Եվ այս ցույցը սկիզբն էր վերջի՞, թե՞ վերջն էր սկզբի։ Ռ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել